ՀՀ ԱՆ կոչվող հիմնարկը, վերածվելով գովազդային կազմակերպության, համառորեն քարոզում է պատվաստումները. Բագրատ Բաղդասարյան

ՀՀ ԱՆ կոչվող հիմնարկը, վերածվելով գովազդային կազմակերպության, համառորեն քարոզում է պատվաստումները,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային Վերահսկողության Համակարգի» անդամ, ԵՊԲՀ ուսանող, Արցախյան վերջին պատերազմի մասնակից Բագրատ Բաղդասարյանը։
«ՀՀ-ում խոսում են 4 պատվաստանյութերի մասին՝ Moderna, Pfizer, AstraZeneca և Sputnik V։
Ընդհանուր առմամբ պատվաստանյութի գաղափարն օրգանիզմում վիրուսի մասնիկի (S սպիտակուց) «գործարան ստեղծելն» է, որին ի պատասխան մարդու իմունային համակարգը արտադրում է հակամարմիններ։
Moderna և Pfizer պատվաստանյութերն իրենցից ներկայացնում են վիրուսի S սպիտակուցի գենետիկական նյութ (ի-ՌՆԹ)` պատված լիպիդային նանոպատիճով, իսկ AstraZeneca և Sputnik V պատվաստանյութերում որպես պատիճ օգտագործվում է ադենովիրուս։ Այն տարբերությամբ, որ AstraZeneca-ի արտադրության մեջ օգտագործվում է ոչ թե մարդու` այլ շիմպանզեի ադենովիրուս, իսկ վիրուսային S սպիտակուցը կոդավորող գենետիկական նյութը ներկայացված է ոչ թե ՌՆԹ` այլ ԴՆԹ հավաքակազմով։
Moderna և Pfizer պատվաստանյութերի նանոպատիճը չունի վիրուսներին բնորոշ ընտրողական թափանցելիություն, հետևաբար, տեսականորեն կարող է թափանցել բոլոր բջիջներ, այդ թվում ձվաբջիջներ` թողնելով անկանխատեսելի հետևանքներ, հատկապես եթե հաշվի առնենք, որ կան տվյալներ, որոնք վկայում են վիրուսի գենետիկական հավաքակազմի` մարդու գենումում ներգրավվելու մասին[1]: Այսինքն վիրուսի գենետիկական հավաքակազմը ունի սերնդեսերունդ փոխանցվելու տեսական հնարավոր հատկություն։ Հիշեցնեմ, որ վիրուսի S սպիտակուցը որպես թիրախ օգտագործում է ACE2 կոչվող ընկալիչը, որը մեծ քանակով առկա է թոքերում, գլխուղեղում և սերմնարաններում[2]։
Կարող ենք եզրափակել՝ թե Moderna-ն, թե Phizer-ն օրգանիզմում ամենուր “գործարան” ստեղծող պատվաստանյութեր են, որոնք տեսականորեն կարող են սերունդների մակարդակով թողնել անհասկանալի հետևանքներ` ի շնորհիվ լիպիդային նանոպատիճի։
AstraZeneca-ն, կազմված լինելով վիրուսի S սպիտակուց կոդավորող ԴՆԹ-ից և ադենովիրուսային պատիճից, ունի նաև 3-րդ բաղադրիչ մասնիկը՝ tPA կոչվող, սպիտակուց կոդավորող գենետիկական նյութը[3], որն ի սկզբանե պլանավորված չէր որպես բաղադրիչ։ Վերը նշվածը՝ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր սպիտակուց է։ Այն վերածում է պլազմինոգենը պլազմինի, որը հանդիսանում թրոբեր լուծող գործոն։ Հավանաբար tPA-ն ավելացվել է այն պատճառով, որ AstraZeneca-ն նախնական կլինիկական փորձարկումների ժամանակ ցուցադրել է  թրոմբ առաջացնող չափազանց բարձր հատկություն։ Դրա մասին է վկայում Բրազիլիայում կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տապալումը (COV003), որից հետո AstraZeneca-ն վերադարձել է Քենիայում և Հարավային Աֆրիկայում 1-ին և 2-րդ փուլի կլինիկական փորձարկումների`  COV004 և COV005 կոդավորումներով»։
Բաղդասարյանը կից ներկայացրել է գիտական հոդվածի հղումը.
https://pubmed.ncbi.nlm.nih.gov/33330870/
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն