ՀՀ սահմաններից ներս ծեծում են հայ զինվորներին, ոստիկանությունը ըմբոստ քաղաքացիներին բերման է ենթարկում. Փաստարկի վերլուծությունը

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում միջազգային հարաբերությունների զարգացումն օրակարգային էր: Ի՞նչ էին խոստանում 2018 թվականին և ի՞նչ ունենք հիմա:
Միջազգային հանրության օրակարգային հարցերում մեր քայլերն ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության դերակատարության բարձրացմանը եւ առաջամարտիկի դերի ստանձնմանը՝
Նախատեսվում էր — Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ներդրման գործում,
Ինչ ունենք իրականում — Այս կարծիքին է եղել մի քաղաքական ուժ, ով մոտ 3 տարի անց պետք է ստորագրեր եռակողմ հայտարարություն, որտեղ խասք անգամ չկար Արցախի ինքնորշման, կարգավիճակի, արցախցիների` որպես կողմ մասնակից լինելու և այլ խոստումների մասին: Եթե նոյեմբերի 9-ը օրակարգային էր և հնարավոր չէր իրագործել նախապես տրված խոստումները, ապա այդ մասին կարելի էր հիշել հունվարի 11-ին, երբ Մոսկվայում ստորագրվեց երկրորդ փաստաթուղը: Կամ գուցե հիմա, երբ գնում ենք դեմարկացիայի, Արցախի ինքնորշման վերաբերյալ խոստումների մասին հիշելու ճիշտ ժամանակն է:
Նախատեսվում էր — Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման գործում,
Ինչ ունենք իրականում — Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում նախընտրական խոստումներից երեւի միայն այս կետն էր, որ հնարավոր եղավ իրագործել: ԱՄՆ-ն և Լիտվիան ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը: Միջազգայնագետները, սակայն, պնդում են, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն այս կառավարության ձեռբերումը չէ: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծքով սա աշխարահում տեղի ունեցող իրադարձությունների արդյունք է: ԱՄՆ նախագահ ընտրվեց Ջո Բայդենը, ով դեռ վաղուց էր խոստացել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ըստ Սարգսյանի, եթե սա Փաշինյանի ձեռքբերումը լիներ, նա կօգտվեր այս հնարավորությունից:
Նախատեսվում էր — մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության եւ այդ բնագավառում միջազգային համագործակցության ոլորտում,
Ինչ ունենք իրականում – Մարդու հիմնարան իրավունքները խախտված են համարվում այն ժամանակ, երբ հնարվոր չի լինում իրվունքն իրացնել կամ այդ իրավունքի սահմանափակմանը միտված քայլեր են տեղի ունենում: Այս իշխանությունը մի քանի անգամ այս կամ ձևով տապալել է Սահմանադրական կարգը: 44 օրյա պատերազմից հետո քաղաքացիական անձինք գերի են ընկնում, մարզերի և Արցախի բնակիչներին ստորացնում են, ստիպողաբար հեռացնում իրենց բնակավայրերից, ծեծում են, ՀՀ սահմաններից ներս ծեծում և ստորացնում են հայ զինվորներին, ոստիկանությունը ըմբոստ քաղաքացիներին բերման է ենթարկում` ստորացնելով։ Իսկ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը հայտարարում է՝ «պետք է բերման ենթարկվեն և այ տենց ստորացնելով, բա ինչ պիտի անեն»:
Նախատեսվում էր — ահաբեկչության, միջազգային եւ տարածաշրջանային խաղաղությանն ուղղված սպառնալիքների դեմ միջազգային պայքարում,
Ինչ ունենք իրականում – Տարածաշրջանային խաղաղությունն այս իշխանությունը պատկերացնում է դեմարկացիայի մասին փաստաթուղթ ստորագրելով՝ ինչի մասին օրեր առաջ կառավարության նիստի ընթացքում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նախատեսվում էր — գալիք սերունդներին առավել ապահով, խաղաղ, հավասար, էկոլոգիապես մաքուր մոլորակ թողնելու նպատակով` ազգերի համատեղ ջանքերն ամբողջականացնող միջազգային գործընթացներում,
Ինչ ունենք իրականում — Հավանաբար նկատի ունեին միայն Սևանի մակարդակի բարձրացումը, որն, ինչպես պարզվեց, ռեկորդային չէ: Մայրաքաղաքում օրեցօր կտրվող ծառերը , ոչնչացվող այգիները, չգործարկվող ոռոգելի համակարգը` էկոլոգիական որեւէ խնդիր, ըստ իշխանության, չի պարունակում:
“Փաստարկ” լրատվականը շարունակելու է զուգահեռներ անցկացնել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրերի և իրականության միջև:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն