Սա Պալմա դե Մայորկան է և այնտեղ COVID թեսթի պատասխան չեն պահանջում

Մայիսի 24-ից սկսած Իսպանիան Մեծ Բրիտանիայից եւ Ճապոնիայից ճամփորդողներին թույլատրելու է մուտք գործել իր տարածք առանց բացասական կորոնավիրուսային թեստի։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել են տեղական թերթերը։

Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան Իսպանիայից վերադարձած ճամփորդներից դեռեւս շարունակում է ինքնամեկուսացում պահանջել։

Բրիտանիան Իսպանիայի համար տուրիստների լայն շուկա է։ Այդպիսին են դիտարկվում նաեւ Ավստրիան, Նոր Զելանդիան ու Իսրայելը։

Այս ամառ այցելուների թիվը կանխատեսվում է բարձրացնել` հասցնելով 2019թվականի 30-40%-ին։

COVID-19-ի սահմանափակումների պատճառով օտարերկրյա տուրիստների  թիվը 2020 թվականին նվազել է 80%-ով։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն