Հիմնադրվում է «ԱՐՈՐԴԻՆԵՐ» կուսակցությունը. Մարինա Խաչատրյանի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ,
Հաճախ եք ինձ հարցնում,- «Ի՞նչ է լինելու մեր երկրի վիճակը, ի՞նչ անենք մեր երկիրը փրկելու համար»:
Հնչում են նաև առաջարկություններ՝ դուրս գալ փողոց, պահանջել Փաշինյան Նիկոլի հրաժարականը:
Գիտեք, որ երբեք ձեզ չեմ խաբում ու չեմ մոլորեցնում: Նիկոլի հրաժարականը պահանջելն արդեն ուշ է: Նա ստորագրել է բոլոր դավաճանական փաստաթղթերը, նա արդեն վաճառել է թշնամուն մեր հայրենիքը: Նիկոլն այլևս իշխանություն չէ Հայաստանում: ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Նիկոլի հրաժարականը պահանջելն այսօր, իմ կարծիքով, նման է մաղով ջուր տանելուն:
Մեր հայրենիքն արյունահոսում է ու խնդրում բոլորիս օգնությունը: Նրան փրկելու համար պետք է հագնել «վիրաբուժական ձեռնոցներ» և կանգնեցնել արյունահոսությունը: Միայն խոսելը օգուտ չի տալու։
Քաղաքագիտական լեզվով ասած՝ պետք է վերցնել իշխանությունը Հայաստանում և պատասխանատվություն ստանձնել բոլորիս ապագայի համար:
Հայաստանն ունի Սահմանադրություն, որը պարտավոր ենք հարգել բոլորս: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնելու համար անհրաժեշտ է ներկայացնել քաղաքական ուժ:
Տարիների իմ հասարակական-քաղաքական գործունեության արդյունքում ճանաչել եմ հայրենասեր մարդկանց, ում հետ պատրաստ եմ «վերցնել դրոշն» ու ստանձնել պատասխանատվություն:
Հենց միայն այդ նպատակով հիմնադրվում է «ԱՐՈՐԴԻՆԵՐ» կուսակցությունը («ԱՐՈՐԴԻՆԵՐ» նշանակում է Արիացիների որդիներ՝ զտարյուն հայեր):
Բոլոր այն մարդիկ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել, պաշտպանել արիական հայ ցեղի հայրենիք Հայաստանը, թողնել իրենց կոմֆորտը ու պայքարել Հայաստանի հավերժ գոյության համար, ովքեր մշտապես ինձ դրդել են գործողության, ովքեր ցանկանում են զբաղվել ԲԱՐՈՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ և պատրաստ են պատժվել, եթե փորձեն մեկ այլ հայի ոտքի տակ քար նետել, ապա ուրախ կլինեմ, եթե համալրեք մեր թիմի շարքերը:
Անձամբ ես պատասխանատու եմ իմ բոլոր թիմակիցների անվտանգության համար: Սա ապրելակերպ ու մտածելակերպ է: Իմ առաջնորդը մեր հայրենիքի շահն է: Եթե դու էլ ունես այդ միակ շահը, ապա «ԱՐՈՐԴԻՆԵՐԸ» քո կուսակցությունն է:
ՄԻԱՑԻՐ ՄԵԶ:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն