Սպիտակ տունը հնարավոր է համարել Բայդենի և Զելենսկու հանդիպումը մարտի վերջին 

Սպիտակ տան մամուլի քարտուղար Փսակին չի բացառել Բայդենի և Զելենսկու հանդիպումը Բրյուսելում

ԱՄՆ-ը չի բացառում մարտի վերջին Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպումը` գրում է ՌԻԱ Նովոստին`  հղում կատարելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին։

Ինչպես պարզաբանել է ամերիկյան նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, Բայդենի այցի ծրագիրը դեռ համաձայնեցվում է։ «Մենք դեռ համաձայնեցնում ենք ուղևորության մանրամասները»,- ընդգծեց նա։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն