Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկին

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկին։ Քեթրին Քլարկը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի անդամ է, որը ամենակարևոր հանձնաժողովներից է:

@armenpress-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանին և Արցախին առնչվող հարցերում մշտական ​​աջակցության համար։ Իր հերթին, կոնգրեսական Քլարկը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական սփյուռքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանում համաճարակի հետ կապված ներկա իրավիճակը, ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։

Հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցը և Քեթրին Քլարկը քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր։ Քեթրին Քլարկը պատրաստակամություն է հայտնել աշխատել օրենսդիր մարմինների միջև համագործակցության խթանման ուղղությամբ:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն