Հրդեհաշիջման ավիացիան 10 օրվա ընթացքում Անթալիայում և Մուղլայում իրականացրել է ավելի քան 19 հազար չվերթ

Հուլիսի 29 -ից օգոստոսի 7 -ը Թուրքիայի Անթալիա և Մուղլա նահանգներում անտառային հրդեհների մարման աշխատանքների ընթացքում իրականացվել է 19.140 չվերթ և թափվել է  75 հազար տոննա ջուր։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը ՝ վկայակոչելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության անտառտնտեսության գլխավոր վարչությանը, մասնավորապես Անթալիայում 10 օրվա ընթացքում ինքնաթիռներն ու ուղղաթիռներն իրականացրել են 8744 չվերթ, որոնցից ուղղաթիռներով իրականացվել է 7,528, իսկ ինքնաթիռներով` 1,216 թռիչք։

35,410 տոննա ջուր թափվել է քաղաքի հրդեհների վրա: Դրանցից 20,900 -ը `ուղղաթիռներով և 14,510 -ը` ինքնաթիռներով:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն