«Կարմիր ահազանգ մարդկության համար». Կլիմայի մասին ՄԱԿ-ի զեկույցը

ՄԱԿ-ի փորձագետների ուսումնասիրության մեջ նշվել է, որ կլիմայի վրա մարդկության վնասակար ազդեցությունն «իրական» է: Զեկույցում նաև նշում է, որ այս դարի վերջին ծովի մակարդակը կարող է բարձրանալ մոտ 2 մետրով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Ըստ զեկույցի` ջերմոցային գազերի արտանետումների զգալի սահմանափակումը կարող են կանխել ջերմաստիճանի բարձրացումը։ Կլիմայի փոփոխության միջկառավարական խորհրդի (IPCC) այս կարևոր գնահատականը ներառվել է 42 էջանոց փաստաթղթում, որը հայտնի է որպես «Ամփոփագիր քաղաքական գործիչների համար»:

Այս զեկույցը, 2013 թվականից ի վեր, կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական ամենամեծ ակնարկն է  և հրապարակվել է Գլազգոյում կլիմայի առանցքային գագաթնաժողովից երեք ամիս առաջ:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն