Ի՞նչ են արձագանքել այն երկրները, որոնց դեսպաններին Էրդողանը  «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Օսման Կավալայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կատարելու կոչ արած 10 երկրների դեսպաններին հայտարարել էր persona non grata։

Դրան հաջորդեդցին այդ երկրների առաջին արձագանքները։

Մինչ Նորվեգիան հայտարարում էր, որ իրենք շարունակելու են կոչ անել Թուրքիային պահպանել օրենքի գերակայությունը, Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին ասաց.

Նախագահ Էրդողանը երեկ իր ելույթում 10 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին ասել է. «այս 10 դեսպանները հայտարարվում են persona non grata: Նրանք պետք է ճանաչեն Թուրքիայի ինքնիշխանությունը: Այն օրը, երբ նրանք չեն ճանաչի կամ չեն հասկանա դա` կլքեն այս երկիրը»:

Reuters-ի հետ զրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան ասաց, որ իրենք հետեւել են լուրերին եւ հարցը պարզաբանելու համար կապվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան հայտարարեց, որ 10 երկիր կխորհրդակցեն Էրդողանի հայտարարության շուրջ և հանդես կգան իրենց դիրքորոշմամբ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն