«Իլհամ Ալիևը գրունտային ճանապարհներով չի գնացել Շուշի, այլ հայկական վերահսկողության տակ գտնվող Կարմիր Շուկայով». ադրբեջանցի իրավապաշտպան

«Ռազմագերիների հարցում Ադրբեջանի դիրքորոշումը փոխվել է։ Եթե սկզբում Ադրբեջանն ու Հայաստանն ակտիվ փոխանակվում էին գերիներով, ապա դեկտեմբերին Ադրբեջանը կտրուկ փոխեց դիրքորոշումը, և գրավված տարածքների գերիները հայտարարվեցին ահաբեկիչներ, քանի — որ գերության մեջ հայտնվեցին հայտարարության ստորագրումից հետո, և պարզ դարձավ, որ իրականում նրանք դարձան և դառնալու են տորգի առարկա հայկական կողմի հետ»,- այս մասին հայտնում է ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը, «Ռազմագերիներն օգտագործվելու են Ադրբեջանի համար ձեռնտու այս կամ այն հարցերով տորգում», «Հետպատերազմյան բանակցություններ. ի՞նչ են քննարկում և ինչի՞ են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում ռազմագերիներին։

«Հասկանալի է, որ Իլհամ Ալիևը, ինչպես պաշտոնապես ասվեց, գրունտային ճանապարհներով չի գնացել Շուշի, այլ՝ հայկական վերահսկողության տակ գտնվող Կարմիր շուկայով: Հայկական կողմն այս կամ այն կերպով տեղեկացված է եղել կամ գիտի այդ մասին։ Չէ՞ որ պարզ է՝ նա հենց այնպես չի գնացել, պարզ է, որ նախապես բանակցություններ են ընթացել, լուծվել է նրա անվտանգության հարցը, այնտեղ նաև նրա տիկին՝ փոխվարչապետ Մեհրիբան Ալիևան է եղել»,- տեսաքննարկման ընթացքում ասել է ադրբեջանցի կոնֆլիկտաբանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն