«Ընտրություններին մասնակցելու եմ անցյալի բեռով չծանրաբեռնված, ցուցակը գլխավորելու եմ ես». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով բոլորին հիշեցնում է՝ ինքը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, այն էլ՝ գլխավորելով ցուցակը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հիշեցում. ընտրություններին մասնակցելու եմ անցյալի բեռով չծանրաբեռնված երիտասարդ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունով /ՔԺԿ/՝ որպես աջ-կենտրոնի ժողովրդական կազմակերպության: Ցուցակը գլխավորելու եմ ես՝ 1. Շիրինյան Լ. Ղ., քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2. Սուքիասյան Հ. Հ., քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ 3. Հայրապետյան Թ., բանասիրական գիտությունների դոկտոր: Մնացածի մասին կհայտնենք ժամանակին»,- գրում է քաղաքագետը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն