«Իմ Ռուսաստան» առարկան Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում

Աշխարհի գլոբալացման պայմաններում Ռուսաստանի պետդումայի փոխխոսնակ Իրինա Յարովայան առաջարկել է հանրակրթության տարրական դասարաններում ներառել «Իմ Ռուսաստան» առարկան, որը պատմության համառոտ ձեռնարկ լինի՝տարիքային կարողունակության համապատասխանությամբ։ Յարովայան նշել է, որ հանրակրթության աշակերտներն իրենց պատմությունը ուսումնասիրում են միայն բարձր դասարաններում։ Նա նշել է, որ տարօրինակ է, որ աշակերտները Հայրենական մեծ պատերազմի մասին իրազեկվում են բարձր դասարաններում։ Այս մասին նա հայտարարել է ՌԴ օրենսդիրների խորհրդի նախագահության նիստի ընթացքում։

Նրա կարծիքով՝ «Իմ Ռուսաստան» առարկան երեխաներին թույլատրելի ձևաչափով գիտելիքներ կհաղորդի իրենց երկրի և տարածաշրջանի մասին։ Պատգամավորը առաջարկել է նաև նախատեսել «Մեր անունները» վերնագրի ներքո տեղեկատու, որտեղ ներառվեն Ռուսաստանի քաղաքակրթական ժառանգությունը, ինչպես նաև գիտության բնագավառի ռուս հայտնիների գործունեությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն