Ինչու ԱՄՆ-ն Կիևին այլևս հեռահար զենք չի տալիս

ԱՄՆ-ն Ուկրաինային հեռահար զենք չի մատակարարում, քանի որ չի ցանկանում, որ երկրում հակամարտությունը սրվի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող, ԱՄՆ ռազմածովային ուժերի կոնտր-ադմիրալ Ջոն Քյորբիի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շատ հետեւողական է եղել այս հարցում։ ԱՄՆ-ն ամեն օր սերտորեն համագործակցում է Ուկրաինայի հետ՝ փորձելով լուծել երկրի պաշտպանունակությանն ու կարիքներին վերաբերող հարցեր, ասել է Քյորբին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ Կիևը մինչև տարեվերջ ակնկալում է ԱՄՆ-ից ՀՕՊ համակարգերի (օդային պաշտպանության) ևս մեկ մատակարարում ստանալ։ Բացի այդ, Կիևը, ըստ Երմակի, Վաշինգտոնից հեռահար հրթիռներ, ինքնաթիռներ և տանկեր է խնդրել։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես նշել է, որ ՆԱՏՕ-ն քննարկում է Կիևին Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը, սակայն Պենտագոնը հերքել է նման ծրագրերը։ Միաժամանակ գործակալությունը հայտնել է Կիև ուղարկված հավելյալ Hawk հակաօդային պաշտպանության համակարգերի մասին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն