Ապրիլի 24-ը հիշատակի ու ոգեկոչման օր է աշխարհի բոլոր հայերի համար: Հազարավոր հայեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբեդի հուշահամալիր, ծաղիկներ են խոնարհում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և խնդրում պաշտպանություն հնարավոր բոլոր արհավիրքներից։
2020 թվականին, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանություններն արգելեցին մուտք գործել Ցեղասպանության հուշահամալիր` պատճառաբանելով կորոնավիրուսի համավարակը։
Միևնույն ժամանակ կազմակերպվեց շքեղ լուսային շոու և մահվան քարերի վրա գրվեցին հազարավոր հայերի անուններ։ Դրան հաջորդեց հազարավոր զոհեր բերած Արցախյան պատերազմը։
Այս պահին Հայոց Մեծ Ցեղասպանության հուշահամալիրը ներկված է կարմիր և սպիտակ` Թուրքիայի դրոշի գույներով։ Արդյո՞ք սա կապիտուլյանտ իշխանությունների սիրելի` «կիրթ ու բարի» թշնամուն գոհացնելու նպատակով չէ արված։
Երբե՛ք, ո՛չ մի տարի Ծիծեռնակաբերդը չի ներկվել արյան գույնով, չի ներկվել թուրքի դրոշի գույներով, որովետև թուրքի դրոշը Հայաստանում միմիայն պիտի այրվի։