Սննդակարգեր, որոնք վտանգավոր շեղումների պատճառ են

Օքսֆորդի համալսարանի գիտնականները ներկացրել են այն սննդամթերքի ցուցակը, որոնք նպաստում են արյունատար անոթների հիվանդությանը և բերում վաղաժամ մահվան։ Ցուցակի մեջ հայտնվել են քաղցր շոկոլադը, քաղցրավենիքը , յուղը, սպիտակ հացը, ինչպես նաև քաղցր ըմպելիքը և տարատեսակ ջեմերը։Եզրահանգումներն արվել են 37-73 տարեկան 116806 բրիտանացիների սննդակարգի ուսումնասիրության արդյունքում։ Սննդակարգի համալիր հետազոտությունը թույլ է տվել ենթադրելու սննման երկու ձև, որոնք բարձրացնում են սիրտ-անոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան հավանականությունը։ Առաջին ցուցակում ներառվել են մեծ քանակությամբ քաղցր շոկոլադը, մյուս տեսակի հրուշակեղենը, սպիտակ հացը՝ փոքր քանակությամբ թարմ մրգերով և բանջարեղենով։ Երկրորդ ցուցակում հայտնվել են քաղցր՝ ոչ ալկոհոլային խմիչքը, մրգային օշարակները՝քաղցր հյութերը, ջեմը, շաքարը։

Առաջին ցուցակի սննդակարգից օգտվել են 60 տարեկանից ցածր տղամարդիկ, ովքեր ծխում են և չեն զբաղվում մարզաձևերով։ Նրանք տառապում են ճարպակալմամբ և հիպերտոնիայով։ Երկրորդ ցուցակի սննդամթերքից օգտվողները հիմնականում կանայք են։ Թեպետ նրանք ավելի քիչ են ծխում և ֆիզիկապես ավելի ակտիվ են, այդուհանդերձ՝ նրանք ունեն խոլեսթերինի բարձր մակարդակ, ավելորդ քաշ, հակված են շաքարախտի և հիպերտոնիայի։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն