Ինչու է պատերազմի հավանականությունը բարձր

1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև կնքվեց «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը հայտնի է որպես Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր։

Այս պայմանագրի համաձայն Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնվեց Ադրբեջանին։

Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»: Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում։

2021 թվականի մարտի 16-ին լրանում է Մոսկվայի պայմանագրի 100 տարին և Նախիջևանը պետք է վերադարձվի Հայաստանին։

Փորձագետների գնահատականի համաձայն Ադրբեջանը, Արցախյան վերջին պատերազմի ժամանակ «հաղթանակ գրանցելով» և իրեն գերվստահ զգալով, չի պատրաստվում կատարել պայմանագրի իր պարտավորությունները, ինչի արդյունքում մարտի 16-ից հետո Հայաստանի սահմաններին «խիստ անհանգիստ» իրավիճակ է սպասվում։

Սրա մասին անուղղակիորեն խոսում է զորավարժությունների մասին հայտարարությունը ՀՀ ՊՆ և թուրքական բանակի կողմից։

Հույս ենք հայտնում, որ այս անգամ Հայաստանի Հանրապետության սահմանների համար պատասխանատու կառույցները կգործեն կազմակերպված և միահամուռ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն