Ինչու՞ մեր դիրքապահները չունեն տեսաջերմային սարքեր. Արթուր Գրիգորյան

“Ազգային Վերահսկողության Համակարգ” ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարցեր, որոնց պատասխաններն ուզում եմ լսել հենց պատկան մարմիններից.

1. Ինչու՞ մեր դիրքապահները չունեն տեսաջերմային սարքեր (тепловизор):
2. Որտե՞ղ է եղել մեր հետախուզությունը 28.07.2021թ.` Վարդենիսի դեպքերից առաջ:
3. Ինչու՞ 28.07.2021թ. Վարդենիսի դիրքերի վրա հարձակումից անմիջապես հետո հատուկ ստորաբաժանումները մեր դիրքապահ տղաներին օգնության չեն հասել առավելագույնը 20 րոպե հետո, այլ գործել են բավականին ուշ:
4. Ինչու՞ մեր դիրքը թշնամու կողմից զավթելուց հետո` միայն տևական ժամանակ հետո է փորձ արվել այն վերադարձնել:
5. Ինչու՞ Բալահովիտի պահեստներից չեք հանում և մեր դիրքապահ տղաներին չեք բաժանում տեսաջերմային (тепловизор) սարքերը:
6.Ինչու՞ մեր դիրքապահ տղաների մոտ չի եղել բավականաչափ փամփուշտ և այլ ռազմամթերք:

Հ.Գ. հանկարծ անհիմն ու անհեթեթ պատասխաններ չտաք: Անհապաղ տեսաջերմային (тепловизор) սարքերը հանեք պահեստներից և բաժանեք հայ դիրքապահներին, այլապես թշնամու կողմից մեր տղաների սպանությունները կշարունակվեն, իսկ նրանց թափած արյան յուրաքանչյուր կաթիլի համար պատասխան կտաք դուք։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն