Ինչու՞ թաթարներն արդեն բնիկ ժողովուրդ չեն Ղրիմում և ի՞նչ տեխնոլոգիաների կիրառումից հետո է պետությունը կորցնում իր սուբյեկտայնությունը

Սովորաբար՝ միջազգային իրավունքի հիմքը մարդու ամրագրվածությունն է հողին, հողային տարածքին, որտեղ մարդը պետք է ապրի անվտանգ և ապահով։

Այժմ եկեք անդրադառնանք Ղրիմի թաթարների խնդրին։
2021 թվականի հունիսի 21-ին իրավաբանական մեծ աղմուկ առաջացավ, երբ Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք ընդունեց «բնիկ ժողովուրդների» մասին։ Միևնույն ժամանակ՝ «Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին» օրենքը պատրաստվեց ապագայում «Ղրիմի ապազավթման» քննարկման իր ծրագրով: Ավելի պարզ ասած՝
օրենքը կանխամտածված քաղաքականացված է, քանի որ Ուկրաինայում բնիկ են ճանաչում թյուրքական ժողովուրդներին, որոնք ապրում են Ղրիմում՝ ՌԴ-ի հսկողության տակ։ Կիևի գլխավոր խաղաթուղթը միջազգային իրավունքի այս խաղում Ղրիմի թաթարներն են` իրենց մեջլիսով, որը ՌԴ-ում հայտարարվել է որպես ծայրահեղական կազմակերպություն։

Խաղն արդեն սկսվել է. 2021 թվականի հունիսի 23-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև՝ 15 կետերով, որոնք վերաբերում են   «Ղրիմի թաթարների դեմ իրականացված մարդու իրավունքների ոտնահարմանը»։ Դա ԵԱՀԿ-ի հինգերորդ բանաձևն է. գործընթացը սկսվել է 2014 թվականից։ ԵԱՀԿ բանաձևի 13.3.10 կետով՝ ԵԱՀԿ-ն Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում իրականացնել ՄԱԿ-ի 2007 թվականի բնիկ ժողովուրդների մասին հռչակագրի չափորոշիչները։ ԵԱՀԿ-ն այս բանաձևն անհրաժեշտ է համարում ՌԴ-ում կիրառելու համար։ Այսինքն՝ ԵԱՀԿ-ն ճանաչում է Ղրիմի թաթարներին՝ որպես բնիկ ժողովուրդ՝ մինչ Ուկրաինայում համապատասխան օրենքի ընդունումը։ Այս պատմության մեջ զավեշտականն այն է, որ ԵԱՀԿ-ն մասնավորապես կոչ է անում «ազատագրել ցանկացած անձի, ով անօրինաբար կալանավորվել է կամ՝ բանտարկվել»։ Իսկ ի՞նչ է անօրինությունը՝ ըստ ԵԱՀԿ-ի։

«Անօրինություն» է համարվում Ղրիմում ՌԴ օրենսդրության կիրառումը, այսինքն՝ ՌԴ օրենսդրությունը՝ ԵԱՀԿ-ի պահանջներով՝ անօրինաչափ է Ղրիմում։ Բացի այդ` ԵԱՀԿ-ն կոչ է արել անհապաղ վերջ դնել Ղրիմի թաթարների վարչական և դատական հետապնդումներին։ Այս կերպ՝ ԵԱՀԿ-ն պահանջ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնությանը, համաձայն որի՝ Ղրիմի թաթարներն իրավասու չեն և ոչ էլ պատասխանատու՝ Ղրիմում ցանկացած հանցագործության համար, ներառյալ քրեական հանցագործությունները։ Այսինքն՝ ռուսները չեն կարող ՌԴ-ի օրենսդրությամբ դատել Ղրիմի թաթարներին՝ նույնիսկ ակնհայտ, նույնիսկ քրեական հանցագործությունների դեպքում։ Սա ԵԱՀԿ-ի առաջին ողջույնն է Ղրիմի թաթարներին։
Այսպիսով՝ պաշտոնական Կիևը հաստատում է, որ ընդունված օրենքը լիովին համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ Սակայն դա այդպես չէ։ Ինչու՞
«Բնիկ ժողովուրդների» ուկրաինական սահմանումն ակնհայտ ինքնագործունեություն է։ Այս քաղաքական խաղերում գլխավոր շահառուներից մեկը Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովն է։ Նրա նկատառումներով՝ քանի որ միջազգային օրենսդրությունում բնիկ ժողովուրդների մասին չկա միասնական սահմանում՝ յուրաքանչյուր պետություն այս հասկացությունը ձևակերպում է իր պայմաններին համապատասխան։ Ըստ նրա՝ դա է պատճառը, որ Ուկրաինան սահմանել է «բնիկ ժողովուրդ» հասկացությունը՝ իր սեփական ձևակերպմամբ։ Չուբարովը հետո չի բացատրում, թե ինչ է երկրի ներքին պայմանը։ Փաստորեն, Ուկրաինան այս օրենքն ընդունեց Ղրիմի համատեքստում` Ռուաստանի դեմ պայքարելու համար։ Ինչու՞։ Որովհետև ԵԱՀԿ-ի օգնությամբ ինքը փորձում է հասնել քաղաքական հեռահար նպատակի, որպեսզի Ռուսաստանի օրենսդրությունը չկիրառվի Ղրիմի տարածքում։

Եվրոպայի խորհրդի փորձագետ Ֆրանչեսկո Պալերմոն Ուկրաինայում բնիկ ժողովուրդների օրենքի ընդունման մասին իր նկատառումներն է կիսել գերմանական Deutsche Welle հրատարակության հարցազրույցում։ Եվրոպայի խորհրդի փորձագետը ներկայացրել է բնիկ ժողովուրդներ և ազգային փոքրամասնություններ հասկացությունների տարբերակիչ հատկանիշները։ Պալերմոյի խոսքով՝ տարբերակիչ հատկանիշներից մեկը բնիկ ժողովուրդների կենսակերպի անհամատեղելիությունն է մեծամասնության կենսակերպի հետ։ Այստեղ խոսքը հողային տարածքների ամրագրվածության, ինչպես նաև սեփական ինստիտուտների գոյության մասին է։ Պալերմոն ընդգծել է, որ Ղրիմի թաթարները վաղուց ավանդական տնտեսություն չեն վարում և համապատասխանաբար՝ ավանդական զբաղմունք էլ չունեն։ Եվ նրանք այսօր իրավունքի ինստիտուտ էլ չունեն։ Հետևաբար՝ այդ ժողովուրդները բնիկ չեն ճանաչվում։ Այո, ազգային փոքրամասնությունների կենսակերպը համատեղելի է մեծամասնության հետ, քանի որ նրանք ամրագրված չեն սեփական հողին, սեփական տնտեսությունը չունեն, չունեն ավանդական տնտեսության նկարագիր։ Այսինքն՝ ավելի պարզ ասած՝ բնիկ ժողովուրդը, եթե ունի պետական սուբյեկտայնություն՝ նա կարող է սուբյեկտայնությունից զրկվել մի պայմանով, երբ նա դառնում է հողազուրկ, որից բխում է, որ չունի հող, որի վրա ամրագրվի, և զրկվում է տնտեսությունից ու իրեն հատուկ զբաղմունքներից։

Օրինակի համար՝ Արարատյան դաշտավայրը նախկինում բերրի հողատարածք էր, որի վրա ամրագրված հայը զբաղվում էր հիմնականում խաղողագործությամբ, ինչը կոնյակի արտադրության և գինեգործության հիմքն է։ Այսինքն՝ գինեգործությունը և կոնյակի արտադրությունն ավանդական տնտեսություն են Արարատյան դաշտավայրում։ Արարատյան դաշտավայրի գյուղացին, զրկվելով ջրից՝ զրկվում է հողի աշխատանքից և ավանդական տնտեսությունից՝ գինեգործությունից։

Օրինակ՝ Իտալիայում հողազուրկներին միջնադարում համարում էին պլեբեյներ, ովքեր ոչ միայն սեփականություն և սեփական ավանդական զբաղմունքներ չունեին, այլ նաև արժեհամակարգ և տրամաբանական համակարգից էին զուրկ։ Իտալիայում պլեբեյներին թույլ չէին տալիս մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Նրանք քաղաքաբնակ և ակումբային մարդիկ էին, ապրում էին հենց այնպես։

Այժմ անդրադառնանք հենց Ղրիմի թաթարների համար ակնհայտ ձախողվածությանը։ Այսպես՝ Ուկրաինայի կողմից ընդունված այս օրենքն ունի մշակութային ոլորտի ուղղվածություն՝ օրինակ՝ լեզվի պահպանում և այլն, բայց հողատարածքներին թաթարների ամրագրվելու հարցը Ուկրաինան շրջանցում է։ Ղրիմի տարածքը թաթարները զբաղեցրել են մինչև 1944 թվականի արտաքսումը։ Այսինքն՝ Ուկրաինայի օրենքը թաթարներին չի խոստանում իրենց հողատարածքների վերադարձ, այլ վերապահում է բյուջեի եկամուտների ինչ-ինչ մասը, այսինքն՝ ռենտաներ, ինչը մարդուն զրկում է սեփականությունից և դարձնում պորտաբույծ, այսինքն՝ պլեբեյականացման ընթացակարգ է մշակում։
Մեծ հաշվով՝ Ղրիմի թաթարների ինքնորոշման իրավունքով տարածքային ինքնավարության խնդիրն Ուկրաինայում չի դիտարկվում։
Հետևաբար՝ Ուկրաինայում «բնիկ ժողովուրդների մասին» օրենքը մի տեխնոլոգիա է, որի կիրառմամբ՝ Ուկրաինան փորձում է Ղրիմից արտաքսել Ռուսաստանին։
Ղրիմի թաթարների օրինակով՝ կարելի է գալ 2 կարևոր եզրահանգումների.
1. Հողատարածքի վրա բնիկ է համարվում այն ժողովուրդը, ով ամրագրված է իր հողատարածքին, զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ և ունի իր ավանդական տնտեսությունը։ Սա կարևոր հիմք է՝ ունենալու ինստիտուցիոնալ համակարգ և ենթակառույցներ։ Այդ թվում նաև՝ քաղաքական։ Բնիկ ժողովուրդը կարողանում է ունենալ իր պետական միավորումը, սուբյեկտայնությունը։
2. Փոքրամասնությունները իրավազուրկ են, նրանք չունեն հողային իրավական ամրագրվածություն, հետևաբար՝ չունեն ավանդական տնտեսություն։ Չունեն պետական սուբյեկտայնություն և ձուլվում են մեծամասնությանը։ Փոքրամասնությունները կենսակերպով համատեղելի են մեծամասնություն կազմողների հետ։
Հետևաբար՝ պետությունը սուբյեկտայնությունից զրկելու համար հետադեմ ուժերն ամեն ինչ անում են գյուղացուն, բնիկներին հողից և հողի աշխատանքից զրկելու համար, ստեղծում են անբարենպաստ պայմաններ. մարդն ի վերջո զրկվում է իր հողից և ավանդական տնտեսություն վարելու իրավունքից, սկսվում է պլեբեյացման-արժեզրկման ընթացակարգը։

Այս տեխնոլոգիայով պետությունն իր հերթին զրկվում է իր ինքնուրույնությունից՝ սուբյեկտայնությունից։

Այս տեսանկյունից կարելի է դիտարկել նաեւ ներկայումս Հայաստանում ակտիվորեն կիրառվող քայքայիչ տեխնոլոգիաները (մեթոդները):

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն