Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով Երևանում է։

Ադրբեջանական զորքերը սահմանային տեղամասերից ապօրինաբար ներխուժել են Հայաստանի տարածք։ Երևանը մնում է իր սկզբունքային դիրքորոշման վրա․ Ադրբեջանը պետք է անհապաղ թողնի Հայաստանի տարածքները։ Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարըն աշխատանքային այցով Երևանում է։ Նախօրեին նա Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանական ղեկավարության հետ։ Փաշինյանը տեղեկացրել է Մոհամմադ Ջավադ Զարիֆին, որ Երևանը ներկա պահին կիրառում է նախևառաջ քաղաքական-դիվանագիտական մեթոդներ՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար։

Վարչապետի պարտականությունները ժամանակավոր կատարողի խոսքով՝ ՀԱՊԿ-ի գործընկերներն առաջին օրվանից Երևանին կոչ են անում հիմնախնդիրը կարգավորել հենց դիվանագիտական ճանապարհով։

— Դժբախտաբար, Ադրբեջանի զինվորների կրակոցից զոհվել է հայ զինծառայող,- նշել է Փաշինյանը։

Իրանի գլխավոր դիվանագետն իր հերթին պնդել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման անհրաժեշտության և ցանկացած միջպետական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման Իրանի մոտեցումները։

«Ես ցավակցում եմ հայ զինվորի մահվան կապակցությամբ։ Երեկ ես բավական մանրամասն և բովանդակալից զրույց եմ ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Հուսով եմ, որ այսօրվա մեր հանդիպումը կնպաստի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Զարիֆը։

Կողմերը դիտարկել են տարածաշրջանային այլ հարցեր և երկկողմ օրակարգը։ Փաշինյանի խոսքով՝ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն։ Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից Իրանի հետ ունեցած սահմանը թույլ է տվել ապահովել անվտանգությունը։ Անդրադառնալով տնտեսական օրակարգին՝ Հայաստանի վարչապետի ժ/պ-ն հիշեցրել է Սյունիքի մարզում ստեղծված ազատ առևտրի գոտին, որը դեռևս իր ողջ հզորությամբ չի գործել, այդ թվում նաև՝ համաճարակի պատճառով։ Այդուհանդերձ՝ այդ գոտին կարող է դառնալ կարևոր հրապարակ՝ տնտեսական փոխգործակցության զարգացման համար։ Ի պատասխան՝ Զարիֆը համոզված է, որ համաճարակից հետո երկու հարևան երկրները կամրապնդեն երկկողմ տնտեսական համագործակցությունը։ Մեղրու ազատ առևտրի գոտում, ինչպես նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում՝ կարող է արդյունավետ վերակենդանացվել առևտուրը։

« Հույս ունեմ, որ առաջիկայում մենք ակտիվ ներկայություն կունենանք Սյունիքում։ Ես ունեցել եմ ռազմավարական երկխոսություն հայ գործընկերների հետ։ Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում՝ մեր ներկայացուցիչը կգա Հայաստան՝ շարունակելու այդ երկխոսությունը,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն