Իրանը հարստացնում է ուրանը՝ մինչև 63 տոկոս մաքրության

Իրանը հարստացնում է ուրանը՝ մինչև 63 տոկոս մաքրության, ինչը 2015թ․ միջուկային գործարքի ընդունած թույլատրելիությունը գերազանցում է 3,67 տոկոսով։ Այդ մասին տեղեկացնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

— Իրանի տվյաներով՝ հարստացման մակարդակի տատանումներ եղել են,- խոսվում է ՄԱԿ-ի միջուկային անվտանգության դիտորդական մարմնի գաղտնի հաշվետվության մեջ։ Եվ այդ մասին տեղեկացնում է Reuters-ը։

Սա փոքր տեխնիկական քայլ է, քանի որ միջուկային զենքի համար անհրաժեշտ է ուրանի՝ մինչև 90 տոկոս մաքրություն։ Իրանը պնդում է, թե չի նախատեսում ստեղծել միջուկային ռումբ՝ թեպետ երկրի ղեկավարները կանոնավորաբար սպառնում են ոչնչացնել Իսրայելը՝ ընդհուպ մինչև գետնին հավասարեցնելու միտվածությամբ։

Իրադարձությունների այսօրինակ զարգացումը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ գերտերությունները բարձր մակարդակներում բանակցություններ են վարում, որպեսզի Միացյալ նահանգները վերադառնա Իրանի միջուկային գործարքի հարթակ։ Ընդ որում` երկուստեք ազդանշաններ են ուղարկում հիմնական խոչընդոտները հաղթահարելու պատրաստակամության վերաբերյալ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն