ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՌԵՑՆԵԼ ԻՆՁ ԵՎ ԻՄ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ. ԱՅՆՍԵՐ ԻՍԱՅԱՆ

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ.
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՌԵՑՆԵԼ ԻՆՁ ԵՎ ԻՄ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ
21․10․2021թ-ին ժամը 12։25-ի սահմաններում իշխանությունների կողմից իմ նկատմամբ կազմակերպվեց սպառնալիքով զուգորդված բռնարարք։ Դեպքը տեղի է ունեցել Արմավիր քաղաքի ԻՍՍՈ ՄՈԼԼ հանրախանութում։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի բարեկամ, «փողոցի կյանքով ապրող» սուտ մականունավոր ոչնչությունը, հանդիպելով ինձ սկսեց գոռգոռալ, փորձելով ինձ պախարակել, այնուհետ եղավ վիճաբանություն և քաշքշուկ։ Մի քանի րոպե տևած սպառնալիքն իրենում պարունակում էր քաղաքական շորթում, այն է` «հեռու մնա մեզանից ու լռիր, հակառակ դեպքում հաշիվներդ կպարզվեն…․»։
Քաղաքական պատվերը չիրագործվեց։
Չեմ լռել և միշտ լինելու եմ սիրելի ժողովրդիս կողքին։
Թող ուրիշների զուռնի տակ պարող «քուչի կյանքով ապրողն» ու իր պաշտոնյա մորեղբայրը խորհեն․․․․․․․․․․․․․պատասխան եք տալու․․․․․․չենք վախենում բանտից, բռնապետից, ու կամակատար «քաղաքական բոզից»։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն