ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ. ՄԻԱՎ (ՁԻԱՀ) ԴԵՊՔԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ. ԲԺԻՇԿ

«Փաստարկ» լրատվականը հենց նոր կապ հաստատեց հասարակական գործիչ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ։

— Տիկի՛ն Խաչատրյան, քիչ առաջ Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեցիք, որ «շոկի մեջ եք»։ Ի՞նչն է պատճառը։

— Ես քիչ առաջ ստացա Առողջապահության նախարարության պատասխանը իմ հարցումներից մեկին, որը սիրով կտրամադրեմ Ձեզ։

— Բայց ի՞նչն է Ձեզ շոկի ենթարկել։

— Քովիդի դեմ պատվաստումային գործընթացի հենց սկզբից ես հայտարարեցի, որ այս պատվաստանյութերի արդյունքում ավելանալու է ՁԻԱՀ-ի (ռուսերեն` СПИД) դեպքերի թիվը։ Իմ այդ համոզմունքը պայմանավորված էր նրանով, որ նոր կորոնավիրուսը, որն այժմ պատանդ է վերցրել ողջ աշխարհը, իր կազմության մեջ պարունակում է ՄԻԱՎ-ի 4 էլեմենտ։ Եթե ՄԻԱՎ-ն «իր վրա է քաշում» արյան լեյկոցիտներին, ապա նոր կորոնավիրուսն «իր վրա է քաշում» արյան թրոմբոցիտներին, ինչի արդյունքում առաջանում են թրոմբեր և արյունահոսություններ։

Ես խորհուրդ էի տվել պատվաստված մարդկանց պատվաստումից 4-6 ամիս անց ստուգել իրենց մոտ ՁԻԱՀ-ի (ՄԻԱՎ-ի) առկայությունը, քանի-որ համոզմունք ունեի` որոշ պատվաստանյութերով տարածում են այս սարսափելի հիվանդությունը։ Հայաստանում պատվաստումային գործընթացը սկսել են 2021 թվականի ապրիլից։ Անցել է 6 ամիս։

Ինչպես տեսնում եք հարցմանս պատասխանից (ներկայացված է ստորև` խմբ.)` 2020 թվականից սկսած յուրաքանչյուր ամիս ախտորոշվել է ՄԻԱՎ-ի (ՁԻԱՀ-ի վիրուսն է)  20-40 նոր դեպք։ 2021 թվականի հուլիսին` 4 դեպք, իսկ օգոստոսին` ոչ մի դեպք։

Ինձ շոկի մեջ է գցել 2021 թվականին հայտնաբերված ՄԻԱՎ-ի նոր 107 դեպքը։

Հասկանու՞մ եք, այդպիսի թիվ չի եղել, և մեկ էլ հանկարծ 107 տոկոսով աճ է գրանցվում։

— Բայց չէ՞ որ Առողջապահության նախարարությունը 2021 թվականի սեպտեմբերի 20-22-ը Հայաստանի ողջ տարածքում կազմակերպել էր ՄԻԱՎ-ի ստուգման անվճար հետազոտություններ։

— Իրավացի եք։ Եվ սեպտեմբերի 20-ից 30-ը` 10 օրվա ընթացքում, ախտորոշվել է ՄԻԱՎ-ի 30 նոր դեպք։ Մինչդեռ մինչ այդ ախտորոշվել է 77 դեպք։ Անգամ այսպիսի թիվ չի եղել վերջին երկու տարվա ընթացքում։ Ստացվում է, որ անկախ նախարարության ստուգումներից, մարդիկ ունեցել են գանգատներ և գնացել են հետազոտման։

Այն քաղաքացիներին, ովքեր որոշել են ստանալ քովիդի դեմ պատվաստանյութ, խորհուրդ եմ տալիս ՄԻԱՎ-ի առկայությունը ստուգել մինչև պատվաստումը և պատվաստվելուց 6 ամիս անց։ Ես սա սրտի մեծ ցավով եմ ասում։

Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին լինել զգոն, զգույշ ու տեղեկացված։ Այն, ինչ կատարվում է այսօր մեր հայրենիքում ինձ սարսափ ֆիլմ է հիշեցնում։ Ես կոչ եմ անում նախարարության աշխատակիցներին, բժիշկներին, միջին բուժանձնակազմին ուշքի գալ։ Խնդրում եմ իրենց ձեռքով մեր ազգը չտանեն սպանդի,- եզրաբանեց Խաչատրյանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն