Իսլամաբադ են հրավիրել Աֆղանստանի մի քանի ազդեցիկ քաղաքական գործիչներ

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հեռախոսով հաղորդակցվել է Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայի հետ և հրավիրել է նրան Իսլամաբադում կայանալիք  «հատուկ» խորհրդաժողովին, որը լուսաբանելու է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ariana News-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրել է տեղեկատվության և ռադիոհեռարձակման նախարար Ֆավադ Չաուդրին։


Խորհրդաժողովին մասնակցելու են Աֆղանստանի այլ առաջնորդներ։ Չաուդրին հավելել է, որ խորհրդաժողովը ժամանակային առումով կմոտեցնի Աֆղանստանի հիմնախնդրի հանգուցալուծումը։
Խորհրդաժողովն անցկացվելու է հուլիսի 17-19-ը, և աֆղանցի մի քանի առաջնորդներ հաստատել են իրենց մասնակցությունը։  Ariana News-ի աղբյուրի չճշտված տեղեկություններով` մասնակցելու են Պակիստանում Աֆղանստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մոհամմեդ Ումեր Դաուդձայը, ֆինանսների նախկին նախարար Օմար Զախիլվալը։ Բացի Քարզայից՝ հրավիրվել են Աֆղանստանի ներքին գործերի նախարար Սալախուդդին Ռաբբանին, Աֆղանստանում խազարների առաջնորդ Հաջի Մոհամմադ Մոհաքիքը, նախկին դաշտային հրամանատարներ, ովքեր դարձել են քաղաքական գործիչներ, Գուլբեդդին Հեքմաթիարը և Ահմադ Վալի Մասուդը՝ լեգենդար Ահմադ Շահ Մասուդի եղբայրը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն