Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը: Առուշանյանը երկու ամիս կմնա կալանքի տակ։

Հարցին անդրադարձել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը`

Ապօրինաբար և անհիմն կալանավորեցին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։
Ցավով պետք է ֆիքսեմ մի հանգամանք. բոլոր նրանք, ովքեր պայքարում են պանթյուրքիզմի դեմ Սյունիքի մարզում` կալանավորվում են կամ արդեն կալանավորված են օրենքի կոպտագույն խախտումներով եւ ապօրինի դրսևորումներով:
Աստված պահապան մեր ազգին….
թուրքը Սյունիք ոտք չի դնելու։

Ավելի վաղ ԿԸՀ-ն, դատախազության դիմումի հիման վրա, Առուշ Առուշանյանին զրկել էր պատգամավորական անձեռնամխելիությունից։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն