Я не я и хата не моя կամ տեղյակ չեմ, թե ինչ է ստորագրվում

Տեղեկացված չլինելու հանգամանքն ազատու՞մ է արդյոք պետական պաշտոնյաին հետագա պատասխանատվությունից։

Այս հարցին պատասխանելու համար հասկանալ է պետք, թե որտեղ է սկսվում պետական պաշտոնյայի պատասխանատվությունը և ինչի համար է նա պատասխանատու։ Պետական մարմինը պարտավոր է և կարող է անել այն ամենը, ինչը նախատեսված է օրենքով։ Այսինքն բոլոր պաշտոնատար անձանց գործառույթները և այդ գործառույթներից բխող լիազորությունները սահմանված են օրենքով։ Լիազորությունները, դրանք այն գործիքակազմն են, որի միջոցով պաշտոնատար անձը պարտավո՛ր է հասնել իր առջև դրված խնդիրների իրականացմանը։ Եթե այդ պաշտոնյան ոստիկան է, ապա` պայքար հանցավորության դեմ, եթե մարդու իրավուքների պաշտպան, ապա` մարդկանց իրավունքների պաշտպանություն, եթե նախարար, ապա` ոլորտի կուռացիա և այդպես շարունակ։ Յուրաքանչյուր պաշտոնատար անձ կրում է պատասխանատվություն իր կատարած գործողություների համար ի պաշտոնե։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ պաշտոնյան կրում է պատասխանատվություն ոչ միայն իր գործողությունների այլ նաև անգործության համար։ Այսինքն, եթե ոստիկանը պարտավոր է պաշտպանել քաղաքացուն, սակայն ցուցաբերում անգործողություն, ապա միևնույն է, նա կրում պատասխանատվություն, քանի-որ չի կատարում իր պարտականությունները։

Նու՞յն է արդյոք իրավիճակը, եթե ոստիկանը տեղյակ չէ հանցանքի կատարման մասին։ Բնավ ո՛չ, որովհետև չես կարող կրել պատասխանատվություն մի բանի համար ինչի մասին տեղյակ չես։ Այլ է հարցը, եթե կարող էիր օբյեկտիվ ջանքեր գործադրել` իմանալու համար հանցանքի կատարման մասին, սակայն նախընտրել ես ցուցաբերել անգործություն, արդյունքում` չկատարել այն ակտիվ գործողությունները, որոնք պարտավոր էիր և կարող էիր։

Ասվածն ընդհանրացնելով` կարող ենք եզրակացնել, որ պաշտոնյան` առաջնորդվելով այն գործառույթներով, որոնք դրված են իր առջև, օրինակ` պաշտպանել երկրի սահմանադրական կարգը, երկրի տարածքային ամբողջականությունը, կամ բնակչության անվտանգությունը, ունենալով հնարավորություն ձեռնարկելու միջոցառումներ`  հնարավոր վտանգավոր հետևանքների առաջացումը կանխելու համար, և ցուցաբերելով անգործություն, չի՛ կարող հետագայում ազատվել պատասխանատվութունից այն պատճառաբանությամբ, որ տեղյակ չէր հնարավոր հանգամանքների երևան գալու մասին, թեպետ կարող էր և պարտավոր էր դրա մասին իմանալ։

Հեղինակ.

փաստաբան` Հայկ Հայրապետյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն