Կապանում ՔՊ-ն խոշոր հաշվով պարտվում է

Այս պահին իրականացվում է Կապանի համայնքապետի ընտրության ձայների հաշվարկ։

Ընտրությանը մասնակցել է 20.087 քաղաքացի, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,48%-ը։ Այս ցուցանիշը խոսում է ստեղծված իրավիճակում կապանցիների աչալրջության, իրավիճակի համար պատասխանատվության զգացման և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության մասին։

Արդեն հայտնի են մի շարք ընտրատեղամասերի քվերակության արդյունքները.

Սևաքար` «Շանթ» — 106, ՔՊ — 17

Վանեք` «Շանթ» — 41, ՔՊ — 0

Նորաշենիկ` «Շանթ» — 56, ՔՊ — 3

Աղավնի` «Շանթ» — 35, ՔՊ — 1

Վերին Խոտանան` «Շանթ» — 75, ՔՊ — 39

Ճակատեն` «Շանթ» — 70, ՔՊ — 26

Չափնի` «Շանթ» — 53, ՔՊ — 13
Խալաջ` «Շանթ» — 116, ՔՊ — 17
Անտառաշատ` «Շանթ» — 51, ՔՊ — 16
Խդրանց ` «Շանթ» — 17, ՔՊ — 12

Նկատենք, որ Ճակատեն գյուղում, որի ճանապարհին երեկ թշնամին հենակետ է տեղադրել, ՔՊ-ի օգտին քվեարկել է 26 քաղաքացի։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն