Թշնամին 2 կմ առաջ է եկել Իշխանասարում. հայ դիրքապահներին հրահանգվել է չկրակել, նահանջել և դիրքերը զիջել թշնամուն

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ այսօր առավոտյան ժամը 11։00-ի սահմաններում թշնամին կրակ է բացել  Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տևական ժամանակ եղել է փոխհրաձգություն։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։

Մինչդեռ իրավիճակն այլ է ՀՀ Իշխանասարի հատվածում։  Այսօր ժամը 13:00-ի սահմաններում թշնամին առաջխաղացման փորձ է կատարել, որն առաջին անգամ նրան չի հաջողվել։ Երկրորդ փորձի ժամանակ թշնամին կիրառել է 7-8 զրահամեքենա և առաջ եկել 1-2 կմ` տեղակայվելով հայկական դիրքերում։

Ըստ «Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցման` հայ դիրքապահներին հրահանգվել է չկրակել, նահանջել և դիրքերը զիջել թշնամուն։

Հայկական կողմը զոհեր չունի։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն