Կառավարության որոշմամբ կդադարեցվի բնակարանի ձեռքբերման փոխհատուցումը եկամտահարկից. Pastark.am

Կառավարությունը փոփոխություններ է արել Հարկային օրենսգրքում, որով Երևանի գնվող բնակարանների եկամտահարկի վերադարձի արտոնության ծրագիրն աստիճաբանար կդադարեցվի:

5 տարի առաջ Կառավարոթյան որոշմամբ հիփոթեքային պայմանագրով բնակարան ձեռք բերողների եռամսյակի կտրավածքով վերադարձվում էր երեք ամսվա վճարած եկամտային հարկը: Ծրագիրը դրական արձագանք գտավ հանրության շրջանում: Շատ հատկապես երիտասսարդ ընտանիքներ սկսեցին ձեռք բերել բնակարաններ՝ հատկապես նորակառույց շենքերում:

Հիմա այս իշխանությունը գտնում է, որ այդ ծրագիրը ծախսատար է, քանի որ 600 000 գրանցված աշխատողներից 20 000-ը որոշել է բնակարան գնել:

Ըստ նորաշանակ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ կարգավորման նպատակը՝ դրան հաղորդել ավելի համաչափ տարածքային զարգացման նշանակություն և ընդգծված սոցիալական բնույթ։ Արտոնությունը գործում էր ավելի քան 5 տարի, ընդունվել է ընդգծված տնտեսական նշանակությամբ։

Կառավարության նիստին նախարարը թվագրական հաշվարկ ներկայցրեց. «Արտոնությունից օգտվող ֆիզիկական անձանց թիվը կտրուկ աճել է։ Եթե 2015- 2018թթ․ ծրագրի շահառուների թիվը տարեկան եղել է 800 մարդ, ապա 2018- 2019-ին շահառուների թիվն աճել է՝ հասնելով 2000-ի, իսկ 2020-ին նոր շահառուները եղել են մոտ 5200։ Ներկայումս ծրագրի շահառուների թիվը կազմում է 20 000»։ Ֆինանսների նախարարը նշեց, որ ծրագրից օգտվողները բնակարան են ձեռք բերում հիմնականում Երևանում, այն էլ` կենտրոնում։

Իսկ ի՞նչ էին կարծում նախարարը կամ ծրագրին հավանություն տված կառավարության անդամները: Եթե շինարարական թույլտվությունների 80 տոկոսից ավելին տրվում է Երևանոմ, եթե նորակառույց թաղամասերը Երևանում են, ապա ի՞նչպես պետք է քաղաքացիները բնակարան ձեռք բերեին օրինակ Լոռվա մարզում, որտեղ 2018թվականց ի վեր, որևէ բնակելի համալիր չի կառուցվել: Ստացվում է, որ նախկինների այս քայլից ևս պատգամավորները ցանկանում են ազատվել։ Բյուջեում գումար չկա, փոխարենը պատգամավորական գումարն ավելացել է 5 անգամ՝ դառնալով 250 000 դրամ:

Հարակատունե՛ր ջան, ձեր վճարած հարկերով պատգամավորերը սրճարաններում հաշիվ կփակեն, իսկ դուք երկրորդ աշխատանք փնտրեք:

Աղբյուրը` Pastark.am

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն