Լավրովը և Տոսիմիցու Մոտեգին քննարկել են Կուրիլները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ճապոնացի գործընկեր Տոշիմիցու Մոտեգիի հետ: Ինչպես նշվել է Ճապոնիայի ԱԳՆ -ում, կողմերը քննարկել  են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ։

Բացի այդ, Լավրովն ու Մոտեգին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու անվտանգության հարցերը: Նախարարները բարձրացրել են նաև Կուրիլյան կղզիների հարավային մասում համատեղ տնտեսական գործունեությանը առնչվող հարցեր: Զրույցի թեմա է եղել հումանտար փոխանակումները՝ այդ տարածքներում ապրող նախկին ճապոնացիների մասնակցությամբ։

Միևնույն ժամանակ՝ կողմերը համակարծիք են, որ գլոբալ խնդիրների լուծումը, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը, Մոսկվայի և Տոկիոյի շահերի տիրույթում է։ Լավրովն ու Մոտեգին պայմանավորվեցին, որ կշարունակեն տարբեր մակարդակի խորհրդատվություններ ՝ անկախ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակին։

ՌԴ ԱԳՆ -ն հայտնել է, որ զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել, մասնավորապես՝ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում ջրածնային էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն