Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են Գեղարքունիքի սահմանում գերեվարված 6 հայ զինվորներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են Գեղարքունիքի սահմանում գերեվարված 6 հայ զինվորներին, ովքեր մայիսի 27-ի վաղ առավոտյան այցելել էին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ տարածք։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի պատվիրակության ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրանց առողջական վիճակի, կեցավայրի պայմանների հետ, կարողացել են կապ ապահովել նրանց հարազատների հետ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն