Երեխաների զանգվածային գերեզմանոց Կանադայում․ Թրյուդոյի արձագանքը

Կանադայի Կամլուպս քաղաքի գիշերօթիկ դպրոցի տարածքում հայտնաբերվել է երեխաների զանգվածային գերեզմանոց, որտեղ գտնվել է 215 մարմին։ Զոհվածներից ոմանք երեք տարեկան էլ չկան։ ՄԱԿ-ի անկախ փորձագետները կոչ են արել Կանադայի իշխանություններին և կաթոլիկ եկեղեցուն՝ զանգվածային հուղարկավորության վերաբերյալ հետաքննություն անցկացնել։

Հայտնի է, որ հաստատությունը աշխատել է 1890-1978թթ՝ կաթոլիկ եկեղեցու հովանու տակ։ Reuters և The Guardian հրատարակությունների տվյալներով՝ 2015 թվականին հրապարակվել է հետազոտություն․ 150 հազար հնդկացի երեխաներ հարկադրված հաճախել են քրիստոնեական դպրոցներ՝ հայրենի մշակույթներից զտվելու և կանադական հանրությանը սերտաճելու նպատակով։ Տեղեկացվում է, որ այս երեխաներին ֆիզիկական ծաղրի են ենթարկել և մատնել են սովի։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն արդեն մեկնաբանել է այս դեպքը՝ հայտարարելով, որ հայտնաբերված գերեզմանոցը Կանադայի պատմության ամենամռայլ և ամոթալի էջերից է։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն