Կարօ Փայլանը հարցեր է հղել Թուրքիայի փոխնախագահին

Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Դիարբեքիրի հայազգի պատգամավոր Կարօ Փայլանը հարցադիմում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային` Նիկոլ Փաշինյանի կոչերի ֆոնին:

Փայլանը հիշեցրել է, որ «չնայած Թուրքիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին, այն փակել է իր սահմանները Հայաստանի հետ և 1993 թվականից դադարեցրել է դիվանագիտական ​​և քաղաքական հարաբերությունները երկրի հետ ՝ Արցախյան պատերազմի պատճառով»:

Փայլանը Օքթային ուղղել է հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ գործողություններ եք նախատեսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար
  • Ե՞րբ եք բացելու մեր սահմանային դարպասները Հայաստանի հետ
  • Ե՞րբ եք սկսելու դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ
  • Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու Հայաստանի հետ վստահելի հարաբերություններ հաստատելու համար
  • Սկսվե՞լ են արդյոք շփումներ Թուրքիայի և Հայաստանի միջև ՝ ցամաքային և երկաթուղային փոխադրումներ իրականացնելու համար
  • Կփորձե՞ք ուղիղ չվերթներ սկսել Թուրքիայի և Հայաստանի միջև։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն