ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ. ՀՀ ԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն այսօր գտնվում են կլինիկական փորձարկման երրորդ փուլում, Հայաստանում կիրառվողները` նույնպես։

Հայտնի է, որ ապօրինի կլինիկական փորձարկումներն արգելված են բոլոր երկրներում և մի շարք միջազգային փաստաթղթերով։

Այս նկատառումներով, ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ս.թ. ապրիլի 7-ին  ստորագրել է N17-Ն Հրամանը.

«ՄԱՐԴԿԱՆՑ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՆՈՐ ԴԵՂԵՐԻ, ՄԵԹՈԴՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԶԵԿՎԱԾ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

https://www.moh.am/images/legal-740.pdf

Այսպիսով, տիկին Ավանեսյանը բոլորիս հետ խիստ անկեղծ է եղել և չի թաքցրել, որ կատարվում են կենսաբանական հետազոտություններ և փորձարկումներ։

Այլ հարց է, որ պատվաստված քաղաքացիներից շատերը «Փաստարկ» լրատվականին տեղեկացրել են, որ պատվաստման հետ կապված որևէ փաստաթուղթ իրենք չեն ստորագրել։

Իսկ թե ինչու, հավանաբար կլուսաբանի տիկին նախարարը։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն