Կեր­տել ժո­ղովր­դա­վա­րա­կան, ինք­նիշ­խան, սո­ցիա­լա­կան,  ի­րա­վա­կան պե­տութ­յուն՝ Տու­նը Հա­յոց. ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կեր­տել ժո­ղովր­դա­վա­րա­կանինք­նիշ­խանսո­ցիա­լա­կան

ի­րա­վա­կան պե­տութ­յուն՝ Տու­նը Հա­յոց։

X դա­րն իր ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յամբ տրո­հել էր հայ մար­դու պատ­կե­րա­ցում­նե­րը սե­փա­կան գո­յութ­յան և հա­րատևման խնդիր­նե­րի մա­սին. մի կող­մից Բագ­րա­տու­նի­նե­րի, մյուս կող­մից Արծ­րու­նի­նե­րի թա­գա­վո­րութ­յուն­նե­րը, գե­րիշ­խա­նութ­յան հա­մար նրանց միջև ծա­վալ­ված սուր հա­կա­սութ­յուն­նե­րի տի­րույթ­նե­րում ինք­նութ­յու­նը կորց­րած ավատատիրական տնե­րը, լայն թափ ստա­ցած թոնդ­րակ­յան շար­ժու­մը, Ա­րա­բա­կան խա­լի­ֆա­յութ­յան և Բյու­զան­դա­կան կայս­րութ­յան կող­մից հրահր­վող բան­սար­կութ­յուն­նե­րը: Այս ա­մե­նը եր­կա­տել էր հայ մար­դուն, և նա դարձ­նել էր աշ­խար­հի նյու­թա­կան սկզբի, ծանր հար­կե­րի, սահ­մա­նա­յին պա­տե­րազմ­նե­րի, աստ­վա­ծա­մերժ մտայ­նութ­յան զոհ:

Լի­նե­լով իր ժա­մա­­նա­կի կրթված և մար­դա­սի­րա­կան ար­ժեք­ներ որ­դեգ­րած մարդ­կան­ցից մե­կը` Գր. Նա­րե­կա­ցին, իր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում` մաս­նա­վո­րա­պես Մատ­յան ող­բեր­գութ­յունում, ստեղ­ծեց Մար­դու ինք­նա­կա­ռա­վար­մանինք­նաի­րաց­մանինք­նա­հաս­տատ­ման մի այն­պի­սի ար­ժե­քա­յին հա­մա­կարգ, ո­րը, դա­րե­րի հո­լո­վույ­թում քննութ­յուն բռնե­լով, հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս մարդ էա­կին ո­գե­ղե­նութ­յան, մար­դա­սի­րութ­յան, սի­րո և բա­րու բարձր ար­ժեք­նե­րը հա­մադ­րել նյու­թա­կա­նութ­յան հետ:  Նման մոտեցմամբ է համակարգվում նարեկյան մշա­կույթը՝  կի­զա­կե­տելով հայ տե­սա­կի գո­յա­բա­նա­կան և ի­մա­ցա­բա­նա­կան խն­դիր­ներ` հա­նուն նրա անվ­տան­գութ­յան ապա­հով­ման:

Մեր հա­մոզ­մամբ այս հա­մա­տեքս­տում էլ Գր. Նա­րե­կա­ցին, մեկ­նա­բա­նե­լով հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ գտնվող ժա­մա­նա­կի սո­ցիալ-քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, մշա­կեց Աստ­վածՄարդՄարդՄարդՄարդբնութ­յուն հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բա­րե­փոխ­ման նոր հա­մա­կարգ, ուր առ­կա հա­կա­մար­տութ­յուն­նե­րն արդ­յունք էին «Ես»-ի` ինչ­պես սե­փա­կան ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան, այն­պես էլ ժա­մա­նա­կի և՛ ներ­դաշ­նակ , և՛ ան­ներ­դաշ­նակ տիե­զե­րա­բա­նա­կան ըն­կա­լում­նե­րի:

Մատ­յանում մշակված և ներկայացված նա­րեկ­յան մշա­կույ­թի մա­սին  ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում կազ­մե­լու նպա­տա­կով հատ­կա­պես կարևո­րում ենք Աստ­ծուն ուղղ­ված հա­կա­մար­տութ­յան փո­խա­կերպ­ման դրվագ­նե­րը: Բազ­մա­դեմ Աստ­ծո նա­րեկ­յան պատ­կե­րա­ցում­նե­րում միան­գա­մայն հստակ ներ­կա­յաց­ված են և՛ երկ­րա­յին ան­ներ­դաշ­նա­կութ­յու­նը, և՛ մարդ­կա­յին ա­վե­րող սկիզ­բը, ո­րոնց նկատ­մամբ կա­րե­լի է հաղ­թա­նակ տա­նել միայն Տի­րոջ զո­րութ­յամբ.

Քան­զի զիա ՞րդ­ ոչ ար­դեւք չքնաղ քան զբան

Եւ ի մթու­թե­նէ եր­կե­ւա­նու­թեան խա­ւա­րի զտեալ,

Եւ աս­տու­ծով աւ­ժան­դա­կեալ եւ աւգ­նեալ սիրտ մե­ղա­ւո­րի,

Որ ընդ մարմ­նա­պէս ծի­ծա­ղելն ` առ նմին հե­ծէ հո­գե­պէս,

Որ թէ­պէտ եւ յամ­բարձ­մա­նէ բարձ­րու­թեան գե­րա­գու­նիցն կա­յից

Ստո­րա­սու­զեալ ծան­րու­թեամբ յանդն­դա­յին վհին խոր­խո­րատ

զբոյն կոր­ծան­ման`

Նո­րա­գիւտ մե­ղաւքն անջ­րե­լեաւք,

Ու­նի եւ նշխար նշո­ղից փրկու­թեան կե­նաց հպա­ւոր,

Իբր կայ­ծակն լու­սոյ` պա­հե­ցեալ ի միտս եւ յո­գի… (ԺԱ — Բ)
[3, էջ 285]:

Նա­րե­կա­ցին հա­մոզ­ված է, որ երկ­րա­յին ան­ներ­դաշ­նա­կութ­յու­նը և մարդ­կա­յին ա­պա­կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յունն արդ­յունք են քրիս­տո­նեա­կան պատ­վի­րան­նե­րի շրջանց­ման: Մտածողը վստահ է, որ Աստ­վածբնութ­յունՄարդ ներ­դաշ­նա­կութ­յու­նը ստեղծ­վում է միայն այն դեպ­քում, երբ ոչ միայն չեն ան­տես­վում Բարձր­յա­լի պատ­վի­րան­նե­րը, այլև  Մար­դը հա­վա­տա­րիմ է մնում դրանց: Միայն այդ կար­գա­ցույց­նե­րի պահ­պա­նու­մը և դրանց հան­դեպ հա­վա­տար­մութ­յունն է օգ­նում  մար­դուն տես­նել, զգալ, ըն­դու­նել, հաս­կա­նալ ու հա­վա­տալ Աստ­ծուն : Հենց այդ  պատճառով է ո­ր նա ոչ միայն ա­մե­նա­գետ ու ա­մե­նա­զոր է, այլև մարդ ա­րա­րա­ծի դա­տա­վո­րը. չէ՞ որ իր բո­լոր ա­րարք­նե­րի հա­մար մահ­կա­նա­ցուն պա­տաս­խա­նա­տու է Երկ­նա­յին Թա­գա­վո­րին: Մար­դու բո­լոր գոր­ծե­րի մար­դա­սի­րա­կան հան­րա­գու­մա­րը են­թադ­րում է ինք­նա­հաշ­վե­տ   պատ­ճա­ռա­հետևան­քա­յին փոխ­պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն և հա­մա­կե­ցութ­յուն, քա­նի որ նրա բո­լոր խոս­քերն ու արարք­նե­րը` չար կամ բա­րի, ի­րեն են վե­րա­դառ­նում. «Մի՛ դա­տիր, որ չդատ­վես» , «Ո­գիդ մի՛ հի­վան­դաց­րու չա­րով», «Մի՛ մո­ռա­ցիր, որ չա­րը, գայ­թակ­ղե­լով քեզ, մղում է թվաց­յալ հաղ­թա­նակ­նե­րի` քեզ զրկե­լով արար­չութ­յան շնոր­հից»: Մարդն ան­վե­րա­պահ ըն­դու­նում է ա­րար­չութ­յունը որ­պես հա­վա­տո հան­գա­նակ, իսկ նրա մար­դա­սի­րութ­յունն էլ հա­մա­պա­տաս­խան պար­տա­վո­րութ­յուն­ներ է թե­լադ­րում.

Ա­րա՛ փրկու­թիւն նիւ­թոյ խո­րա­նիս` որդ­ւոյս դառ­նու­թեան,

Որ ե­կիր խնդրել եւ կե­ցու­ցա­նել զիս` զկո­րու­սեալս:

Զի քո է մե­ծու­թիւն, յաղ­թու­թիւն եւ զաւ­րու­թիւն,

Եւ դու ես քա­ւու­թիւն եւ բժշկու­թիւն, նո­րո­գու­թիւն եւ ե­րա­նու­թիւն,

Եւ քեզ վա­յել է փառք եւ երկր­պա­գու­թիւն յա­ւի­տեանս:

Ա­մէն ( ԼԵ-Գ) [3, էջ 395]:

Այս ի­մաս­տով էլ նա­րեկ­յան մշա­կույ­թի մար­դա­սի­րա­կան հեն­քը Սուրբ Եր­րոր­դութ­յան սկիզբ ու­նի. Հայր Աստ­ծով սկսած և Հի­սուս Քրիս­տո­սով ու Սուրբ Հո­գով ամ­բող­ջա­ցած քրիս­տո­նեութ­յու­նը` որ­պես ազ­գա­յին հա­վա­տի և պատ­վի­րան­նե­րի բա­ցա­հայտ­ման օ­րենք, ձ­ևա­վո­րեց ամ­բող­ջա­կան Մար­դու կեր­պա­րը: Մի դեպ­քում Մար­դն անց­յալներ­կաա­պա­գա ե­ռա­չա­փութ­յան կրողն է, այլ դեպ­քում, քրիս­տո­նեա­կան ար­ժե­քա­բա­նութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված` ա­րա­րիչ: Այս եր­կա­կիութ­յունն էլ նրան հնա­րա­վո­րինս զերծ է պա­հում ա­նօ­րե­նութ­յու­նից, մար­դատ­յա­ցութ­յու­նից, ո­րոնք կա­րող են «Ես»-ին դարձ­նել ան­ներ­դաշ­նակ և բա­խում­ներ հրահ­րել ըն­դուն­ված կար­գու­կա­նո­նի, սահ­ման­ված օ­րենք­նե­րի դեմ: Այս նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով էլ Նա­րե­կա­ցին գտնում է, որ Աստ­ծո նկատ­մամբ ու­նե­ցած բա­ցար­ձակ և ան­վե­րա­պահ հա­վա­տը Մար­դուն ուղ­ղում է գի­տակց­ված գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ո­լորտ, հույ­սով, որ ի­րեն` որ­պես հա­նու­րի մաս­նի­կի, այն անվ­տանգ կե­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում և ա­պա­հո­վում:

Նա­րեկ­յան մշա­կույ­թը քրիս­տո­նեութ­յու­նը դի­տում է երևույթ­նե­րի շղթա­յա­կան ամ­բող­ջութ­յան մեջ, հա­մա­ձայն ո­րի` քրիս­տո­նեա­կան հա­վա­տը մեղ­քե­րի, Աստ­ծուն հնա­զան­դութ­յան, խոս­տո­վա­նութ­յան, զղջման, ապաշ­խա­րան­քի, պար­բե­րա­կան գայ­թակ­ղութ­յուն­նե­րի և քա­վութ­յան, Տիրոջ կող­մից հնա­րա­վոր թո­ղութ­յուն ստա­նա­լու բարդ ու բազ­մա­չափ շղթա է: Այդ շար­քի ա­վարտն էլ հա­րա­բե­րա­կան է, քա­նի որ մեղ­սա­գործ ա­պաշ­խա­րող և գայ­թակղ­վող Մար­դուն նե­րե­լու կամ չնե­րե­լու ի­րա­վուն­քը միայն Աստ­ծունն է, և Մարդն ի սկզբա­նե պետք է պատ­րաստ լի­նի դրանց: Նման մո­տեց­ման հիմ­քում էլ ա­մե­նա­գո ուղ­ղա­հա­յա­ցութ­յան գի­տակ­ցումն ու պահ­պա­նումն է, ո­րը Մար­դու բնա­կա­նոն զար­գաց­ման ե­րաշ­խա­վորն է` իր ար­ժե­քա­յին բազ­մա­զա­նութ­յամբ: Աստ­ված ի­րա­վունք է տա­լիս Մար­դու վար­քի քրիս­տո­նեա­կան կեր­պը քննել և՛ հո­րի­զո­նա­կան (ցան­ցա­յին), և՛ ուղ­ղա­հա­յաց (ստո­րա­կարգ) ձ­ևե­րով:

Նա­րեկ­յան մշա­կույ­թում Մար­դը` որ­պես ընդհանուրի ան­դամ, ներ­կա­յա­նում է ա­մե­նա­գո ուղ­ղա­հա­յա­ցութ­յան մեջ: Մեղք գոր­ծե­լը նշա­նա­կում է հա­կադր­վել Աստ­ծո Որ­դուն, Տի­րոջ օրեն­քին. «Ճշմա­րիտ եմ ա­սում ձեզ, ո­րով­հետև իմ այս փոքր եղ­բայր­նե­րից մե­կին ա­րիք, ինձ ա­րիք» (Ա­վե­տա­րան ըստ Մաթևո­սի, ԻԵ 40, Իե 45): Մար­դու` Աստ­ծո հան­դեպ ու­նե­ցած հա­վա­տը, հույսն ու սե­րը պետք է լի­նեն ան­վե­րա­պահ ու բա­ցար­ձակ: Այս սկզբուն­քով են թե­լադր­ված Մար­դու բո­լոր ա­րարք­նե­րը և մար­դա­սի­րա­կան չա­փա­նիշ­նե­րը: Ըստ էութ­յան Մար­դու բո­լոր ա­րարք­նե­րի հիմ­քում Բարձր­յա­լի հան­դեպ ու­նե­ցած վե­րա­բեր­մունքն է, քա­նի որ խախ­տել օ­րեն­քը` նշա­նա­կում է ոտնձ­գութ­յուն կա­տա­րել Տի­րոջ կող­մից ա­րար­ված էա­կի` Մար­դու հան­դեպ: Այս տրա­մա­բա­նութ­յամբ էլ նա­րեկ­յան մշա­կույ­թը նե­րա­ռում է նեոպ­լա­տո­նա­կան իմաս­տա­սի­րութ­յու­նը` «Պահ­պա­նի՛ր ­կար­գըոր կարգն էլ պահ­պա­նի քեզ» կար­գա­խո­սով: Հա­մա­ձայն Նա­րե­կա­ցու` Մար­դու հա­կա­մար­տութ­յան գոր­ծըն­թացն սկսվում է մահ­կա­նա­ցո­ւի մեղ­սա­գոր­ծութ­յու­նից և ա­վարտ­վում Աստ­ծո ո­ղոր­մա­ծութ­յան դրս­ևո­րում­նե­րով: Նա­րեկ­յան մշա­կույ­թի ձևա­վոր­ման ըն­թաց­քում ի սկզբա­նե հե­ղի­նա­կին զբա­ղեց­նող խնդիր­նե­­րի կի­զա­կե­տում օ­րի­նա­զանց մեղ­սա­գործն է, իսկ մնա­ցա­ծը սոսկ հա­մա­տեքստ է:

Կյան­քը թա­տե­րա­բեմ է, ուր յու­րա­քանչ­յուր Մարդ իր դերն է կա­տա­րում. մեղք է գոր­ծում, հե­տո ա­պաշ­խա­րում ու ներ­վում, իսկ Տի­րոջ ո­ղոր­մութ­յանն ար­ժա­նա­նում են միայն ա­պաշ­խա­րող­նե­րը.

Ա­ղիո­ղորմ հե­ծե­ծա­նաց` ի բար­ձունս ա­ղա­ղա­կե­լոյ.

Ըն­կա՛լ ­քաղց­րու­թեամբ, տէր աս­տո­ւած հզաւր, զդառ­նա­ցո­ղիս զա­ղա­չանս,

Մա­տի՛ր գ­թու­թեամբ առ պատ­կա­ռեալս դի­մաւք,

Փա­րա­տեա՛, ա­մե­նա­պար­գեւ, զա­մաւ­թա­կան տխրու­թիւնս,

Բա՛րձ ­յի­նէն, ո­ղոր­մած, զան­բե­րե­լի ծան­րու­թիւնս,

Անջր­պե­տեա՛, հնա­րա­ւոր, զմա­հա­ցու կրթու­թիւնս,

Ա­ւա­րեա՛, միշտ յաղ­թող, զխա­բո­ղին հա­ճու­թիւնս,

Բա­ցադ­րեա՛, վեր­նա­յին, զմո­լե­լոյն մա­ռա­խուղ,

Կնքեա՛, կե­ցու­ցիչ, զկո­րուս­չին ըն­թաց­մունս,

Ցրո­ւեա՛, ծած­կա­տես, զըմբռ­նո­ղին չար գտմունս,

Խոր­տա­կեա՛, անք­նին, զմար­տո­ղին դի­մեց­մունս (ԺԲ-Գ) [3, էջ 291]:

Նա­րեկ­յան մշա­կույ­թի ներ­ման, Տի­րոջ թողտ­վութ­յան այս ա­րա­րո­ղա­կար­գը, բնա­կա­նա­բար, որևէ առն­չութ­յուն չու­նի կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու կող­մից մեղ­քե­րի քա­վութ­յան գոր­ծըն­թա­ցին, երբ հնա­րա­վոր է հա­մար­վում մեղ­քից ա­զատ­վել դրամ վճա­րե­լով, կամ էլ ե­կե­ղե­ցա­կա­նի հետ բա­նա­վոր երկ­խո­սութ­յուն վա­րե­լով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել Մարիամ Մարգարյանի բլոգում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն