Կիբեռհարձակումներ են իրականացվել հիվանդանոցների և ԱՄՆ իշխանությունների վրա։

ԱՄՆ-ի իշխանությունները ամերիկյան ընկերությունների դեմ կիբերհարձակումները համարում են ազգային անվտանգության սպառնալիք։ Կառավարությունում պատրաստում են հարձակողական կիբերգործողություններ Ռուսաստանի հաքերների գործողությունների դեմ։ Այդ մասին գրում է NBC News-ը։

Աղբյուրները տեղեկացնում են, որ Սպիտակ տունը հատուկ ծառայությունների միջոցով հետախուզում է արտասահմանյան հանցագործներին և համապատասխան գործողություններ է իրականացնում։ -Անցյալ տարեվերջին բոլորը եկել են այն համոզման, որ այդ հարցը բարձրացել է ազգային անվտանգության սպառնալիքի աստիճանի,- ասել է ռազմավարական և միջազգային հետազոտությունների կիբերփորձագետ Ջեյմս Լյուիսը։

Հարկ է տեղեկացնել, որ կիբերհարձակումներ են իրականացվել հիվանդանոցների և տեղի իշխանությունների վրա։ Պաշտոնյաները ճշգրտում են, որ հետախուզական տվյալների հավաքագրումը Միացյալ Նահանգներին դնում է ավելի շահեկան դիրքերում, որպեսզի կարողանան թիրախավորել, եթե նախագահը հրամայի հարված հասցնել։ Հիշեցնենք որ վերջին կիբերհարձակումն իրականացվել է բրազիլական խոշոր՝ JBS ընկերության վրա, որը կանգնեցրել է մսի արտադրությունը Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն