Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կայցելի նախընտրական Հայաստան

Տարածաշրջանային այցի շրջանակներում՝ հունիսի 9-ին Հայաստան կայցելի ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերը։ Այդ մասին տեղեկացրել է առաջատար ամերիկաբան Սուրեն Սարգսյանը «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կայքէջում։ Փորձագետի խոսքով՝ այցը ծրագրվել էր դեռևս ամիսներ առաջ։

«Կարծում եմ, որ պաշտոնական տեղեկատվություն շուտով կլինի »,- գրել է Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հարկ է տեղեկացնել, որ նրա այցը ներքաղաքական ենթատեքստ չունի և ոչ մի կերպ չի դիտարկվում որպես գործող իշխանության աջակցություն ընտրությունների նախաշեմին։

Ի դեպ, Միացյալ Նահանգներն անցյալ ամիս կոչ է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ դեպի Հայաստան և Արցախ ճամփորդելուց։ Համապատասխան նախազգուշացումը մայիսի 18-ին հրապարակվել է ԱՄՆ-ի պետքարտուղարության կայքէջում։ Հայաստանը ներքաղաքական ճգնաժամ է ապրում անցյալ աշնանը Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական զգայուն անհաջողություններից հետո։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն