Կինս ինքնաբուժությամբ չի զբաղվել, սուտ տեղեկություններ են. կովիդից մահացած 23-ամյա հղիի ամուսին

Կնոջս մոտ գլխապտույտ, գլխացավ ենք նկատել ու սրտխառնոց. քույր ենք կանչել, եկել, նայել է, ինքը 3 ամսական հղի է եղել, դա կապել ենք հղիության հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Նորայր Գրիգորյանը, որի 23-ամյա կինը օրերս մահացել է կովիդից:

«Հաջորդ օրը ինքն սկսել է հազալ, քույրը նայել, ասել է, որ պետք է շտապ տանել բժշկի: Մինչ այդ ոչ մի բանից չի բողոքել: Դա տեւել է երկու օր, առաջին օրը կիսատ, երկրորդ օրը գիշերը ժամը 2-ին հասցրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

«Հաջորդ օրը ինքն սկսել է հազալ, քույրը նայել, ասել է, որ պետք է շտապ տանել բժշկի: Մինչ այդ ոչ մի բանից չի բողոքել: Դա տեւել է երկու օր, առաջին օրը կիսատ, երկրորդ օրը գիշերը ժամը 2-ին հասցրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փաստացի կինս եղել է հսկողության տակ, ամեն ինչ կայծակնային արագությամբ է տեղի ունեցել հիվանդանոցում: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո երկրորդ օրը մի քիչ նորմալ է եղել, բայց դրական արդյունք չի եղել, իսկ երրորդ օրը կայծակնային արագությամբ վիրուսն իր գործն արել է»,-ասաց նա՝ հավելելով, որ սուտ են տեղեկությունները, թե իրենք ինքնաբուժությամբ են զբաղվել:

«Ինքնաբուժությամբ զբաղվող չի եղել, անմիջապես դիմել ենք բժշկի: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, կովիդին եմ մեղադրում: Հղիության պատճառով մահացավ, հղիությունից օրգանիզմը թուլացավ, չկարողացավ դիմադրել: Մենք ժամանակին իրեն հասցրել ենք հիվանդանոց: Ինքը ոչ մի գանգատ չի ունեցել, առողջական ոչ մի խնդիր չի ունեցել: Երեք տարեկան բալիկ ունենք, սա երկրորդն էր:

Որ տարել ենք հիվանդանոց թթվածնի մակարդակը եղել է 91, ինչը շատ վատ վիճակ չի: Հենց տեսել ենք, որ թեթեւ խնդիր կա, անմիջապես զանգել ենք բժշկին, ինքն էլ ասել է տարեք հիվանդանոց, մենք էլ տարել ենք»,- պատմեց տղամարդը:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Վերջինն ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։

 

Թողնել մեկնաբանություն