Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ը աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն

Ինչպես @armenpress-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դուշանբեում Փաշինյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համատեղ հանդիպմանը:

Հանդիպում է նախատեսված նաև Նիկոլ Փաշինյանի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի միջև:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն