Կոնգրեսում հավանության են արժանացրել Ուկրաինային Ֆինանսական օգնության ավելացմանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության արժանացրեց Ուկրաինային ֆինանսական օգնության չափը մեծացնելու մասին օրինագիծը  և «Հյուսիսային հոսք -2» գազատարի դեմ պատժամիջոցների փոփոխությունը: Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանության Facebook-ի էջը, խոսքը այն գումարի մասին է, որը պետք է հատկացվի Ուկրաինային որպես օգնություն՝պետքարտուղարութան և ԱՄՆ-ի միջազգային զարգացումների գործակալության ծրագրերի իրականացման համար։

Այս բոլոր կարիքների համար հաջորդ տարի Ուկրաինային նախատեսվում է հատկացնել 481,5 միլիոն դոլարից ոչ պակաս չափով գումար, որը 28,5 միլիոն դոլարով գերազանցում է 2021թ հատկացված գումարի չափը։

«Այս հաշվարկից 125 մլն դոլարը կհատկացվի Ուկրաինայի անվտանգությանը՝ «Միջազգային ռազմական ֆինանսավորում» հոդվածով, որը 10 մլն դոլարով ավել է՝ 2021 թվականի համեմատությամբ»,- հավելել են դեսպանատանը:

Չնայած այս խորհրդանշական բարձրացումներն ավելի շուտ կարելի է դիտարկել որպես գնաճի ճշգրտում, ուկրաինական կողմը դրանք արդեն գնահատել է որպես էական «հաղթահարում»:

Եվ այդուհանդերձ՝ օրենքի նախագիծը պետք է համաձայնեցվի ու հավանության արժանանա Սենատում, ստորագրվի ԱՄՆ-ի նախագահի կողմից։

Տեղեկացնենք, որ Կոնգրեսի ծրագրերից բացի՝ Միացյալ Նահանգներն Ուկրաինային օգնություն է տրամադրում նաեւ պաշտպանության նախարարության միջոցով: Ավելի վաղ՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ուկրաինային ԱՄՆ-ի նոր ռազմական օգնության ծավալը կկազմի 150 միլիոն դոլար:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն