Կրեմլ. Պուտինի և Զելենսկիի հանդիպման նախապատրաստություն չի տարվում

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երկու երկրների ժողովուրդների տարբեր լինելու մասին հայտարարությունը «ոչ մի կերպ չի տեղավորվում ղեկավարների հանդիպում նախապատրաստելու գործընթացում»:
«Այո, ի դեպ կարելի է ասել` մեր տեսանկյունից, եթե այդօրինակ անհաջողակ հայտարարությունից հետո վերացարկենք, ապա ոչ մի ինքնուրույն նախապատրաստություն և ոչ մի քայլ այդ նպատակով չի ձեռնարկվում»,- նշել է Պեսկովը։
Հունիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղիղ կապով հեռարձակման ժամանակ նշել է, որ ուկրաինացի ժողովրդին ոչ բարեկամական չի համարում և ընդգծել է, որ ռուսները և ուկրաինացիները մի ժողովուրդ են։ Ի պատասխան՝ Զելենսկին հրաժարվել է ռուսներին և ուկրաինացիներին մի ժողովուրդ ճանաչելուց և հայտարարել է, որ այդ դեպքում՝ Պետդումայի շենքի վրա պետք է ծածանվեր դեղին-երկնագույն դրոշը։ Միեւնույն ժամանակ, Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ռուսական պետության ղեկավարի հետ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն