Կրիպտոարժույթը` որպես կյանքի անբաժանելի մաս և վերահսկողության միջոց

Դեռ հեռավոր 2009-ին , երբ առաջին անգամ սկսեց շրջանառվել bitcoin կրեպտոարժույթը, ոչ ոք չէր էլ մտածում, որ ընդամենը մի քանի տարի հետո այն կդառնա լուրջ մրցակից կանխիկ գումարին։ Շատերը կրիպտոարժույթի շնորհիվ հարստացան, եղան նաև մարդիկ, ովքեր, ներդրումներ կատարելով այս ոլորտում, սննսկացան։

Ներկայումս էլեկտրոնային արժույթների բազում տեսակներ կան, դրանցից են Bitcoin-ը, Litecoin-ը, Dogecoin-ը և այլն: Տեսականին բազմազան է, մեկ միավորի արժեքն էլ տատանվում է 0,0001$-ից մինչև 57000$: Այսօր էլեկտրոնային փողը դարձել է կյանքի մի մասնիկը և իր շուրջ հավաքել հսկայական թվով մարդկանց։

Սակայն, էլեկտրոնային փողի նշանակությունն այլ է: Այն` կանխիկ գումարը գործածությունից դուրս մղելու նպատակ ունի, ինչի արդյունքում կձևավորվի գումարի շրջանառության համատարած էլեկտրոնային համակարգ։ Իսկ սա թույլ կտա մարդկության վրա սահմանել ծայրահեղ վերահսկողություն և կախվածության մեջ գցել ֆինանսական բուրգի վերևում կանգնած խմբերից։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն