Լավրովը հայտնել է Հայաստանի իշխանությունների հետ` ականապատված դաշտերի քարտեզնի շուրջ համաձայնության մասին

Բաքվում ՌԴ արտգործնախարարի դիվանագիտական այցի արդյունքները մամուլի ասուլիսում քննարկելիս՝ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի իշխանություններում առկա է ըմբռնողականություն՝ ականապատված դաշտերի քարտեզի հարցը լուծելու շուրջ։ Նա հավելել է, որ ռուսական կողմը հանդես է գալիս հումանիտար հարցերի առավելագույն օպերատիվ լուծման օգտին, մասնավորապես՝ ականապատված դաշտերի քարտեզի առնչությամբ։

— Այդ հարցը մենք քննարկել ենք Հայաստանի ղեկավարության հետ, և արվել են առաջին քայլերը։ Այդ մասին ես տեղեկացրել եմ ադրբեջանական ղեկավարությանը։ Հուսով ենք, որ այդ հարցի հանգուցալուծման ընթացքը կարագանա և լիովին կլուծվի,- հայտարարել է Լավրովը։

Միաժամանակ՝ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հավաստել է, որ Մոսկվայի և Բաքվի փոխհարաբերությունները բավական հարուստ են և օրեցօր են հարստանում` ընդգրկելով քաղաքական երկխոսության, առևտրի, տնտեսության, ներդրումների, հումանիտար կապերի, կրթական, մշակութային կապերի և իհարկե՝ միջազգային քաղաքականության բնագավառները։

Լավրովն ընդգծել է, որ երկուստեք կան հարցեր, բայց ոչ՝ հիմնախնդիրներ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ՌԴ արտգործնախարարության ղեկավարն ընդգծել է, որ կամենում է կոնկրետ հարցեր վճռել, որոնք ծագել են այս հողի վրա։

— Բնականաբար իրավիճակն այնքան էլ պարզունակ չէ, ինչը բազում տարիներ չի կարգավորվել,- ասել է Լավրովը։ Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման բանալին Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո 2020թ նոյեմբերին կնքած եռակողմ պայմանագրի ձեռք բերած համաձայնությունները պահպանելն է՝ ներառյալ իրավիճակի կարգավորումը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, որոնք 30 տարիների ժամանակահատվածում խնդիրներ էին, և այդ հանգամանքները խոչընդոտել են տարածաշրջանի զարգացմանը,- ընդգծել է Լավրովը։

— Մեր ռազմական գործողությունները սերտորեն առնչվում են ադրբեջանական կողմի հետ։ Մենք այդ իմաստով համատեղ աշխատանքը դրական ենք գնահատում։ Դրանք նպաստում են խաղաղ կյանքի վերականգնմանը,- ասել է նա։

— Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակմանը՝ ապա այն լուծվում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի շահերին համապատասխան, այլ նաև հաշվի են առնվում հարևան երկրների՝ Ռուսատանի, Թուրքիայի և Իրանի շահերը,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Նա կրկին կարևորել է ձեռք բերված համաձայնությունների լիակատար իրագործման անհրաժեշտությունը։ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել պաշտոնական Բաքվին՝ ռուս խաղաղապահ զորակազմին աջակցելու համար։

— Կարևոր ձեռքբերում է եռակողմ աշխատանքային խումբը, որը զբաղվում է կոնկրետ ծրագրերով,-հայտարարել է Լավրովը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն