Թուրք զինվորականները բոյկոտել են Ադրբեջանում Ռուսաստանի միջոցառումը

Ադրբեջանի Բեյլագան քաղաքում Մեծ հայրենականի 76-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել 1941-1945թթ Համաշխարհային երկրորդ պատերազմի հուշահամալիրի հանդիսավոր բացումը։

Միջոցառմանը ներկա էր ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Վիկտոր Ֆեդորենկոն։ Սակայն, թուրք զինվորականները ցուցադրաբար հրաժարվել են մասնակցել միջոցառմանը` հայտնում է ադրբեջանական Azadliq թերթը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն