ՀԱՄԱՍ-ը վերջնագիր է ներկայացրել

ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամի բրիգադը», Իսրայելին վերջնագիր է ներկայացրել՝ 2 ժամվա ընթացքում զորքը դուրս բերել Ալ Աքսա մզկիթի շրջանից։

— Եթե հակառակորդը չդադարի Ալ Աքսա մզկիթում աղոթողներին շրջապատելը՝ թող սպասեն մեր պատասխան գործողություններին,- հայտարարել են նրանք։

Մինչ այդ՝ «Ալ Քասամի բրիգադներ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Օբայդան ծանուցել է, որ Իսրայելին իրենք ժամանակ են հատկացրել մինչև ժամը 18:00 զորքերը դուրս բերել Ալ Աքսա և Շեյխ Ջարախ մզկիթների մերձակայքից, որոնք գտնվում են Արևելյան Երուսաղեմում։

Երեկ Գազայի հատվածից 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, տասնյակ հրթիռներ կալանել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը։ Գազայի հատվածից Իսրայելին հրետակոծելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամի բրիգադներ» խմբավորումը։

Ավելի վաղ՝ Պաղեստինը տեղեկացրել է Իսրայելի օդային հարվածների հետևանքով պաղեստինցի 20 զոհերի մասին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն