Լեհաստանում փոթորիկը տապալել է անտառի կեսը (տեսանյութ)

Լեհաստանի բնակիչները համացանցում տարածում են Օսեկ համայնքի Պոմերանյան շրջանում` փոթորկի պատճառով ընկած անտառային ծառերի սարսափեցնող կադրերը:

Լրագրողների ու տեղի փրկարարների կողմից արված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս, որ հուլիսի 14-15-ի գիշերն ամպրոպի ժամանակ տեղի անտառի գրեթե կեսը վնասվել է:

Գմինա համայնքի վրա գոյացել է հզոր ամպրոպաբեր ամպ ՝ պտտվող բարձրացող օդի հոսքով:

Փոթորկային եղանակը երկրում դիտվում է հունիսի վերջից: Ամենից շատ տուժել են Փոքր Լեհաստանի և Լյուբելսկի շրջանները: Անցած մի քանի օրերին երկրի հյուսիս-արևմուտքում փոթորիկներ և տորնադոներ էին պտտվում: Պոմերանյան շրջանի շատ քաղաքներում և գյուղերում ճանապարհները և տները հեղեղվել են, տանիքները պոկվել:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն