Սահակաշվիլին հույս ունի, որ Ուկրաինայի սահմանները կընդլայնվեն մինչև Կովկաս։

 

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հույս է հայտնել կառուցել «Մեծը Ուկրաինա», որը կտարածվի դեպի Կովկաս: Համապատասխան  հայտարարությունն նա արել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սահակաշվիլին նշել է , որ Ուկրաինան քիչ թե շատ խնդիրներ ունի բոլոր հարևանների հետ։ Ուկրաինայի համար ամենամոտ երկիրը, որի հետ նա խնդիրներ չունի՝ Վրաստանն է,  չնայած՝  վերջինիս համար իրավիճակը նույնն է: «Դա է պատճառը, որ մենք անհամբերությամբ սպասում ենք այն պահին, երբ իրականություն կդառնա ուկրաինական ազգայնականների հիմնում գրվածը՝ «Սյանից մինչև Կովկաս Մեծ Ուկրաինան է»։ Դե, Սյանը մենք կթողնենք հանգիստ , բայց Կովկասին առնչվող մտքին համաձայն եմ»,— հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը։ Ուկրաինացի քաղաքական գործիչները ոչ հազվադեպ են հանդես գալիս ռուսական տարածքների հանդեպ հավակնության օգտին։ Այսպես՝ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Կուբանը համարել է ուկրաինական էթնիկ հող, նացիոնալիստ Դմիտրի Յարոշը սպառնացել է գրավել Կուբանը, Վորոնեժը և Ռոստովի մարզի որոշ մասը, իսկ արմատական Անդրեյ Բիլեցկին խոսել է Կուբանը և Կովկասը ուժով վերադարձնելու մասին։ Մոսկվայում մեկ անգամ չէ, որ մատնանշել են այդ հայտարարությունների անհեթեթությունը։  Պետդումայում տարածքային հավակնությունների մասին այդ կոչերը համարում են Ուկրաինայի ներքին խնդիրներից քաղաքացիների ուշադրության շեղման փորձ, իսկ Դաշնային խորհուրդը այն համարել է «մոլագարների զառանցանք»։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն