Լևոն Տեր-Պետրոսյան․ Ղարաբաղյան հակամարտությունում մենք դաշնակից չունենք

Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանը չունի դաշնակիցներ, և անհրաժեշտ է ելնել իրերի այս դրությունից։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ գործնականում երկրի բոլոր քաղաքական կուսակցությունները չեն կարողանում ըմբռնել, որ Ղարաբաղյան հակամարտության խնդրում Հայաստանը դաշնակիցներ չունի, սակայն մարդիկ շարունակում են «հույսեր տածելով՝ նայելով մեկ Ամերիկայի կողմը, մեկ՝ Իրանի, կամ՝ մեկ այլ ուրիշ երկրի»։ Նա արտաքին քաղաքականության ծրագրում անհրաժեշտություն է համարում Հայաստանի դիվանագիտության զարգացումը գրեթե բոլոր ուղղություններով, ինչպես նաև կարևորում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկուստեք ռազմավարական շահերի վրա։

«Եթե մենք կրկնենք նույն սխալը՝ մենք կվերածվենք ողորմելի երկրի՝ ողջ աշխարհի համար։ Ցանկանո՞ւմ ենք մենք դա»,- հարց է առաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Հունիսի 20-ին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ձևավորվել է երկու բևեռ, որոնց ներկայացուցչներն ամեն գնով ցանկանում են իշխանության գալ։ Մինչդեռ հասարակությունը պետք է համախմբվի երկրի առջև ծառացած մարտահրավերների առաջ:

«Երկու կողմերն ունեն ահռելի ֆինանսական, վարչական և քրեական ռեսուրսներ և իրենց նպատակին հասնելու համար գնալու են ցանկացած քայլի։ Սակայն, ուզում եմ նախազգուշացնել, որ այդ իրադրությունը հղի է վտանգներով»,- նշել է նախկին նախագահը։

Երկիրը կարելի էր ճգնաժամից դուրս բերել՝փոխելով իշխանությունը և ձևավորել ժամանակավոր՝ հակաճգնաժամային անցումային կառավարություն։ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է մյուս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ միասին անցումային կառավարություն ձևավորելու իր առաջարկության մասին` ընտրելով արհեստավարժներին, որում նախկին ղեկավարները չպետք է պաշտոններ զբաղեցնեն։ Սակայն երկու նախկին ղեկավարները համաձայնության չեն եկել։

Նրա կարծիքով՝ կայանալիք ընտրությունները կարող են դառնալ ամենաամոթալին երկրի պատմության մեջ․ երկուստեք խախտումները կարող են փոխակերպվել հարաբերությունների պարզաբանման, ինչն էլ իր հերթին՝ խոշոր բախումների։ ՀՀ առաջին նախագահը, ով ժամանակին համարվում էր կառավարության ներկայիս ղեկավարի «քաղաքական դաստիարակը», անցյալ տարվա աշնանը՝ Ղարաբաղյան պատերազմից հետո, կտրուկ փոխեց իր կարծիքը նրա մասին: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը Փաշինյանին բնութագրեց որպես «համազգային աղետ»:

Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, տարբեր ընտրական դաշինքներով մասնակցում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ին: Անցյալ տարվա աշնանը Ղարաբաղյան հակամարտության գոտում զգայուն ռազմական հետընթացից հետո հանրապետությունը հայտնվել է քաղաքական խոր ճգնաժամում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն