Լիդերը՝ կառավարման սկզբունքների կրող. Մարիամ Մարգարյան

«Փաստարկ» լրատվականը պարբերաբար ներկայացնում է քաղաքագիտության պրոֆեսորի Մարիամ Մարգարյանի հոդվածները, որոնք զետեղված են քաղաքագետի բլոգում։ Այսօր ներկայացնում ենք անչափ կարևոր թեմա` ով է լիդերը։ Մաղթում ենք Ձեզ հաճելի ընթերցում։

«Հաս­տատ գի­տեմ` Հա­յե­լու Տա­նը ինձ հրաշք­ներ են սպա­սում»։ Ե՛կ պատ­կե­րաց­նենք, որ մի կերպ գտել ենք Հա­յե­լու Տուն տա­նող ճա­նա­պար­հը, ե՛կ պատ­կե­րաց­նենք, որ հա­յե­լին ոս­տայ­նի նման նուրբ է ու թա­փան­ցիկ, և մենք կա­րող ենք անց­նել նրա մի­ջով, ե՛կ պատ­կե­րաց­նենք, որ այն մշու­շի վե­րած­վեց, և մենք հեշ­տութ­յամբ քայ­լում ենք: Այս ա­սե­լուն պես Ա­լի­սն ինքն էլ չի­մա­ցավ, թե ինչ­պես բարձ­րա­ցավ բու­խա­րի­կի վրա: Իսկ հա­յե­լին սկսեց ցրվել վա­ղորդ­յան ար­ծաթ մշու­շի պես: Հա­ջորդ վայրկ­յա­նին Ա­լի­սը թեթև ցատկ արեց և մ­տավ Հա­յե­լու սեն­յա­կը… Հե­տո նա­յեց շուր­ջը և ն­կա­տեց Հա­յե­լու սեն­յա­կի ի­րե­րը, ո­րոնք տե­սա­նե­լի էին իր սեն­յա­կից, միան­գա­մայն սո­վո­րա­կան էին ու ան­հե­տաքր­քիր, իսկ մնա­ցած­նե­րը հնա­րա­վո­րին չափ տար­բեր… և ն­կա­տեց մո­խիր­նե­րի մեջ գլխի­վայր կանգ­նած շախ­մա­տի մի քա­նի ֆի­գուր­:

Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»

Դեռ ան­տիկ ժա­մա­նակ­նե­րից սկսած՝ մարդ­կութ­յա­նը հու­զել է լի­դե­րի իրա­կա­նաց­րած կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րի մշակ­ման և հա­մա­կարգ­ման հար­ցը: Արդ­յուն­քում մշակ­վեց եր­կու հիմ­նա­կան մո­տե­ցում՝ քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վուն­քով պաշտ­պան­ված ի­րա­վուն­քի գա­ղա­փա­րը և­ ի­րա­վա­կան նոր­մե­րով գոր­ծող ի­րա­վա­կան, սո­ցիա­լա­կան պե­տութ­յան գա­ղա­փա­րը: Այս մո­տե­ցում­նե­րը հե­տա­գա­յում ա­ռանց­քա­յին դար­ձան ի­րա­վա­կան պե­տութ­յան պայ­ման­նե­րում իշ­խա­նութ­յան ար­դիա­կա­նաց­ման, ան­ձի քաղաքական ա­զա­տութ­յան ա­պա­հով­ման, քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման  ժողովրդավարական սզբունք­նե­րի մշակ­ման և հանրային շահի պահպանման հա­մար:

­Կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րի ի­րա­կա­նաց­ման պատ­մա­կան փոր­ձից լի­դե­րը պետք է ցուցաբերի ճշմար­տութ­յու­նն ա­սե­լու և­ ըն­դու­նե­լու, ի­րա­վի­ճա­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան վեր­լու­ծութ­յան դա­սե­րը կար­ևո­րե­լու, ինչ­պես նաև իր քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րիշա­հե­րի և­ ան­ձի հաս­տատ­ման հա­մար քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման  աստիճանակարգում տեղ գրավելու կարողություն: Իր տե­ղը ո­րո­շե­լու և քա­ղա­քա­կան դաշ­տում դեր ստանձնելու հա­մար անհ­րա­ժեշտ է, որ լի­դե­րը հստակ պատ­կե­րա­ցում ու­նե­նա կա­ռա­վար­ման է­թի­մա­լո­գիա­յի մա­սին:

Կա­ռա­վար­ման ծա­գում­նա­բա­նութ­յուն (է­թի­մա­լո­գիա): Ուղ­ղորդ­վե­լով է­թի­մա­լո­գիա­յի սկզբունք­նե­րով՝ կա­ռա­վա­րու­մը կա­րե­լի է մեկ­նա­բա­նել որ­պես քա­ղա­քա­կան, ի­րա­վա­կան, քաղաքակրթական բա­րո­յա­կան ար­ժե­քա­յին մի դաշտ, ո­րը մենախոսության, երկխոսության, հա­մոզ­ման և համագործակցության մի­ջոց­ով ազ­դում է ա­ռան­ձին մարդ­կանց, խմբե­րի, ազ­գե­րի, հա­սա­րա­կութ­յան, ընդ­հան­րա­պես Եր­կիր մո­լո­րա­կի գո­յա­բա­նութ­յան վրա: Կա­ռա­վար­ման է­թի­մա­լո­գիան եռա­բո­վան­դակ էութ­յուն ու­նի` կամք, գի­տե­լիք և նորարարություն: Ե­թե ա­ռանց կամ­քի լի­դե­րը չի կա­րող նպա­տա­կա­մե­տո­րեն ի­րա­կա­նաց­նել իր ծրագ­րա­յին դրույթ­նե­րը, ապա ա­ռանց հա­մա­պա­տաս­խան գի­տե­լի­քի կա­ռա­վա­րու­մը ոչ միայն քա­ղա­քակրթ­ված և ռա­ցիո­նա­լաց­ված չի կարող լինել, այլև չի կարող նպատակամետ պատասխանել ժամանակի մարտահրավերներին՝ ձգտելով նորարարության:

Կա­ռա­վար­ման ծա­գում­նա­բա­նութ­յունն ար­տա­հայ­տող ո­րո­շա­կի ար­ժե­քա­յին, նոր­մա­տիվ և­ ի­րա­վա­կան հա­մա­կար­գերը կա­րե­լի է կա­նո­նա­կար­գել դիս­պո­զի­ցիա­յիսանկ­ցիա­յի և գոր­ծո­ղութ­յան մի­ջոց­նե­րի օգ­նութ­յամբ:

Դիս­պո­զի­ցիա: Կա­ռա­վար­ման բո­վան­դա­կութ­յու­նը դի­նա­միկ փո­փո­խու­թյան են­թար­կող բազ­մա­թիվ հրա­հանգ­նե­րի, ար­գելք­նե­րի, հրա­մա­յա­կան­նե­րի արդ­յունք է: «Ինչ ա­նել» և «ինչ­պես ա­նել» անձ­նա­կան, կո­լեկ­տիվ, հա­սա­րա­կա­կան փոր­ձը օգ­տա­գոր­ծե­լով և­ իր դա­վա­նած ար­ժեք­նե­րով ոչ միայն ազ­դելու, այլև կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում տեղ ու դեր ունենալու համար:

Սանկ­ցիա: Ա­պա­հո­վում է դես­պո­զի­ցիա­յի կա­տա­րու­մը, ապահովագ­րում է այն ան­բնա­կան, ան­ցան­կա­լի ազ­դե­ցութ­յուն­նե­րից, նպաս­տում է արդ­յու­նա­վետ նո­րա­րա­րաց­ման ա­նընդ­հա­տութ­յա­նը, ընդ­հան­րաց­նում է կա­ռա­վար­ման, հատ­կա­պես քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման ի­րա­կա­նաց­ման փոր­ձը: Սանկ­ցիա­յի ե­լա­կե­տա­յին ձևե­րը՝ որ­պես վար­քի կար­գա­վո­րիչ­ներ, հա­մար­վում են այն ար­ժեք­նե­րը, ո­րոնք ծա­գել են հան­րույ­թի զար­գաց­ման դեռ վաղ շրջա­նում: Ար­դի պայ­ման­նե­րում սահ­մա­նադ­րո­րեն սանկցիան ճշգրտում է հա­րա­բե­րութ­յուն­նե­րի լե­գա­լութ­յան աստիճանակարգային և ցանցային դրսևորման ձևերը:

Գոր­ծո­ղութ­յան մի­ջոց­ներ: Ընդգ­ծե­լով մար­դա­սի­րա­կան, քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­նե­րի, ի­րա­վա­կան և բա­րո­յաէ­թի­կա­կան նոր­մե­րի ի­րա­կա­նաց­ման սո­ցիալ-մշա­կու­թա­յին ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը, այ­նու­հան­դերձ, կա­ռա­վար­ման ծագումնա­բա­նու­թյան կառուցվածքում այդ միջոցները պետք է դի­տար­կել որ­պես փոխ­պայ­մա­նա­վոր­ված հա­մա­կար­գա­յին ամ­բող­ջու­թյուն: Ն­մա­նօ­րի­նակ ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի հաս­տատ­ման հա­մար ո­րո­շի­չը լի­դե­րի սո­ցիա­լա­կան, քա­ղա­քա­կան, ին­տե­լեկ­տո­ւալ ա­զա­տութ­յունն է: Լի­դե­րի ան­ձի մա­կար­դա­կով դրսևոր­վող մար­դա­սի­րա­կան ար­ժեք­նե­րը իշ­խա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ձևա­վոր­վում են իշ­խա­նութ­յան սուբ­յեկ­տի ա­զատ գոր­ծու­նեութ­յան, ա­զատ ընտ­րութ­յան ի­րա­վուն­քի շնոր­հիվ: Բո­լոր այն քա­ղա­քա­կան դաշ­տե­րում, որ­տեղ վե­րո­հիշ­յա­լը բա­ցա­կա­յում է, քա­ղա­քա­ցիությունը և սահմանադրականությունը չի ըն­կալ­վում որ­պես քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք:

Գտն­վե­լով տա­րաբ­նույթ ար­ժեք­նե­րի ի­րա­կա­նաց­ման դաշ­տում և ն­պաս­տե­լով քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման ժո­ղովր­դա­վա­րաց­մա­նը՝ լի­դե­րը իշ­խա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ուղ­ղա­հա­յաց կա­պեր է հաստատում: Այ­սինքն՝ իշ­խա­նա­կան հիե­րար­խիկ հա­մա­կար­գում հայտն­ված լի­դերն իր տեղն ու դե­րը ճիշտ ո­րո­շե­լու հա­մար պար­տա­վոր է պահ­պա­նել ցան­կա­ցած մա­կար­դա­կում ի­րա­կա­նաց­վող կա­ռա­վար­ման հետև­յալ սկզբունք­նե­րը.

1. Գոր­ծու­նա­կութ­յան սկզբունք: Լի­դե­րը պար­տա­վոր չէ են­թարկ­վել քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յա­նը, նա պար­տա­վոր է կա­ռա­վա­րել այն. ոչ թե քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յու­նը պետք է կա­ռա­վա­րի լի­դե­րին, այլ լի­դե­րը պետք է կա­ռա­վա­րի նրան: Ան­գոր­ծուն­յաանվճ­ռա­կանպարտ­ված մար­դը լի­դեր չի կա­րող լի­նել: Միայն ա­րա­րիչ, նա­խա­ձեռ­նող ակ­տի­վութ­յունն է, որ լի­դե­րին իշ­խե­լու հնա­րա­վո­րութ­յուն տա­լով՝ նպաս­տա­վոր պայ­ման­ներ է ստեղ­ծում խոս­քը գոր­ծի վե­րա­ծելու համար: Հենց իշ­խա­նութ­յուն կրե­լու փաս­տը նրա գոր­ծու­նա­կութ­յան ու կեն­սու­նա­կութ­յան վկա­յութ­յունն է: Քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ինք­նա­գո­վութ­յուն չի հան­դուր­ժում, ինչը միանձն­յա ո­րո­շում կա­յաց­նե­լու և քա­ղա­քա­կան դաշ­տում չկա­նո­նա­կարգ­ված խա­ղ վար­ելու արդ­յունք է:

2. «Բացարձակ ճշմարիտ» լինելու իրավունք չունենալու սկզբունք: Քա­ղա­քա­կան լիդերության հա­մա­կար­գի ա­մե­նա­խորհր­դա­վոր եր­ևույթն է: Ահա թե ինչու քաղաքական  կա­ռա­վար­ման տե­սա­բան­նե­րը բազ­մաբ­նույթ և­ ի­րա­րա­մերժ մեկ­նա­բա­նութ­յուններ են տա­լիս այդ սկզբուն­քին: Այսպես.

ա) Լի­դերը, չունենալով բացարձակ ճշմարիտ լինելու իրավունք, իր գոր­ծու­նա­կութ­յամբ պար­տա­վոր է պարբերաբար տեղեկություն տալ իր ի­րա­կա­նաց­րած քաղաքականության արդյունքների մասին: Այլապես, կտրվելով ժողովրդից, լիդերը կարող է հայտնվել բա­ցար­ձակ ամ­բող­ջա­տի­րա­կան վի­ճակում, և, թատերականացնելով լե­գի­տի­մութ­յան նոր­մե­րը, պա­րու­րե­լ իրեն խորհր­դա­վո­րութ­յան շղար­շով: Այս մե­խանիզ­մն օգ­նում է լի­դե­րին (և ն­րա թի­մին) թաքց­նելու նրա իս­կա­կան էութ­յու­նը և­ իր մրցա­կից­նե­րի դեմ հա­կակ­շիռ ստեղ­ծե­լու ժա­մա­նակ ու­նե­նալ:

բ) Լի­դե­րն իր կող­մից կա­ռա­վար­վող զանգվածների նկատմամբ  պար­տա­վոր է այն­պի­սի տա­րա­ծութ­յուն պահ­պա­նել, ո­րը նրան չի օ­տա­րի իրակա­նությունից:

գ) Լի­դե­րը պար­տա­վոր է ստանձ­նել հրա­տապ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու արեո­պա­գի (հուն. Ares, Arios pagos՝ ռազ­մի աստ­ված Ա­րե­սի (­Մար­սի) կեր­պա­րը մարմ­նա­վո­րել, ո­րն ըն­կալ­վում է որ­պես բարձ­րա­գույն դա­տա­վոր, նե­ցուկ արդարութ­յան): Պատ­մու­թյան հոլովույթում այս սկզբունքին հու­նա­հռո­մեա­կան իրավաքա­ղա­քական մտքի պատմու­թյան մեջ որոշիչ տեղ է հատկացրել մասնա­վոր­ա­պես Ցիցերոնը (Ք.ա. 106-43), որն ուսումնասիրել է հերոսա­ցած անձանց կեր­պար­ները ազա­տու­թյան, բացարձակ ճշմարտության և բա­րո­յագիտության գաղափարի նկատմամբ ունեցած նրանց վե­րա­բեր­մունքի տիրույթ­նե­րում: Այս ծիրում ուշագրավ է նաև Ներոն կայսեր (37-68) դաս­տ­իարակ Սենեկայի (4-65) ողբերգական վախճանի քննարկումը: Այդ ժամանակից սկսած` Հին Հռո­մում օրենքով կա­ռա­վարման նկատմամբ հետաքր­քրու­թյունը անհրա­ժեշ­տու­թյուն առա­ջաց­րեց ու­սում­նա­սի­րե­լու բնա­կան ի­րա­վուն­քի և գաղտ­նա­պա­հութ­յան հետ կապ­ված ստոիկ­նե­րի գա­ղա­փար­ների մշակումը [63, էջ 12-13]:

Նա­խա­ձեռ­նե­լով անհատական, խմբային և հանրային շա­հե­րով պայմանա­վոր­ված գոր­ծո­ղութ­յուն­ներ՝ լի­դե­րը, այ­նու­հան­դերձ, ո­րո­շա­կի մշա­կու­թա­յին ար­ժե­քներով պետք է օժտի դրանց. իշխանությունից վեր սերն է, գթասր­տութ­յունը, ար­դա­րութ­յու­նից վեր նե­րումն է, իսկ ճշմարտությունից վեր՝ իսկությունը: Քա­ղա­քա­կան այն դե­րա­կա­տար­նե­րը, ո­րոնք չեն գի­տակ­ցում այս ա­մե­նը և չեն որ­դեգ­րում բնա­կա­նո­ն ար­դիա­կա­նաց­ման քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, հանկարծակի դուրս են մղվում իշխանական հարաբերություններից:

Քա­ղա­քակր­թութ­յան փոր­ձը վկա­յում է, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցի կա­ռա­վար­ման ժա­մա­նակ գոյություն ունի սահ­մա­նադ­րա­կան հրա­պա­րա­կայ­նութ­յան թույ­լատ­րե­լի մի մա­կար­դակ, որն անց­նե­լով՝ հա­սա­րա­կութ­յու­նը հայտն­վում է քաո­սում: Հ­րա­պա­րա­կայ­նութ­յու­նը անհ­րա­ժեշտ է զանգվածնե­րի հո­գե­բա­նու­թյան, անց­յա­լի և ներ­կա­յի միջև առ­կա քա­ղա­քա­կան կա­պե­րի ու­սում­նա­սիր­ման հա­մար: Բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հե­ղա­փո­խա­կան լի­դեր­նե­րի կո­չը՝ հրա­ժար­վել քա­ղա­քա­կան գաղտ­նի ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու խա­ղե­րից, ի վեր­ջո քա­րոզ­չա­կան բնույթ կրեց: Այդ ի­մաս­տով ու­շագ­րավ են իշ­խա­նութ­յուն տեն­չա­ցող բոլ­շևիկ­նե­րը, ո­րոնց «Ոչ մի գաղտ­նիք խորհրդային Ռու­սաս­տա­նում» կար­գա­խո­սին հա­ջոր­դեցին դի­վա­նա­գի­տա­կան և կա­ռա­վար­չա­կան բա­զում խար­դա­վանք­ներ՝ իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հա­մար: Չ­վե­րահսկ­վող սո­ցիալ-քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը պո­տեն­ցիալ վտանգ են իշ­խա­նութ­յան հա­մար: Հետ­ևա­բար ակն­հայտ է, որ առ­կա քա­ղա­քա­կան դաշ­տում հրա­պա­րա­կայ­նութ­յու­նն ա­ռա­ջին հեր­թին են­թադ­րում է ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռա­վա­րում:

3. Միաս­նութ­յան սկզբունք: Լի­դե­րի ու­ժը քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում խմբա­յին միաս­նութ­յան փի­լի­սո­փա­յութ­յունը պահ­ե­լու մեջ է: Միաս­նութ­յան խզու­մը հան­գեց­նում է իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րում լի­դե­րի էության ձևա­խախտ­ման, որն էլ ծնում է բռնա­կալ կամ ավ­տո­րի­տար լի­դեր­նե­րի: Դ­րա վառ վկա­յութ­յու­նը հետ­հե­ղա­փո­խա­կան խորհր­դա­յին ի­րա­կա­նութ­յունն էր: Հա­վա­տար­մագր­վե­լով դա­սա­կար­գա­յին Աստ­ծուն՝ խորհր­դա­յին լի­դեր­նե­րից և­ ոչ մե­կը չէր ձգտում միաս­նութ­յան իր դա­սա­կար­գա­յին «հա­մա­խոհ­նե­րի» հետ: Նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը ոչ թե լի­դեր էր, այլ կա­ռա­վա­րիչ-բյու­րոկ­րատ, քան­ի որ ապ­րե­լով մի­ֆե­րի աշ­խար­հում՝ նրանք չու­նեին և չէին էլ կա­րող ու­նե­նալ իրենց ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը: Ստր­կամ­տութ­յու­նը և­ անմ­նա­ցորդ հա­վա­տար­մագ­րու­մը պրո­լե­տա­րա­կան Աստ­ծուն զրկեց նրանց քա­ղա­քա­կան դաշ­տը, խա­ղը, ի­րա­կա­նութ­յու­նը հա­մընդ­հան­րա­կա­նո­րեն տես­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից: Քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում խմբա­յին միաս­նա­կա­նութ­յան պահ­պա­նումը որոշակի սահ­մա­նա­կարգ­ է պա­հան­ջում: Երկ­րի ճա­կա­տա­գի­րը ո­րո­շող պե­տա­կան այ­րե­րը քա­ղա­քա­ցի­նե­րից պետք է տար­բե­րվեն ի­րենց սո­ցիալ-քա­ղա­քա­կան և հո­գե­բա­նա­կան հա­մա­սե­ռութ­յամբ, ինչը կա­ռա­վա­րու­մը դարձ­նում է ա­ռա­վել արդ­յու­նա­վետ և ն­պա­տա­կա­յին:

Միաս­նա­կա­նութ­յան սկզբուն­քը են­թադ­րում է քա­ղա­քա­կան երկ­խո­սութ­յուն, «կ­լոր սե­ղան», տար­բեր շար­ժում­նե­րի և միութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի գոր­ծու­նեու­թյան փոխ­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն: Միայն այս պայ­ման­նե­րում կա­ռա­վար­ման հիե­րար­խիկ հա­մա­կար­գում գտնվող լի­դեր­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն կստա­նան ոչ թե ինք­նիշ­խա­նութ­յուն, այլ իշ­խա­նութ­յուն ի­րա­կա­նաց­նել ժո­ղովր­դա­վա­րա­կան մի­ջոց­նե­րով:

4. Հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան սկզբունք: Համ­բե­րութ­յամբ, բա­րի­ կա­մե­ցո­ղութ­յամբ, մե­ծա­հո­գութ­յամբ օժտ­ված լի­դե­րը հնա­րա­վո­րութ­յուն ու­նի կան­խելու և՛ կա­ռա­վար­չա­կան, և՛ հա­սա­րա­կա­կան ագ­րե­սիան: Նման հատ­կա­նիշ­նե­րով օժտ­ված լի­դե­րը հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում քա­ղա­քա­կան ա­ռու­մով տար­բե­րա­կելու եր­կու կար­ևո­րա­գույն սկզբունք. նախ բացահայտել քա­ղա­քա­կան խա­ղե­րի բազ­մա­զա­նութ­յու­նը, ա­պա պար­զել, որ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ու­ղիղ ճա­նա­պարհ է ոչ միայն դե­պի իշ­խա­նութ­յուն, այլ նաև դե­պի ՔԱՂԱՔԱՑԻՆ: Այս ա­մե­նի առ­կա­յութ­յու­նը ցան­կա­ցած լի­դե­րի վար­քա­բա­նութ­յու­նից բա­ցա­ռում է իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի միար­ժեք գնա­հա­տու­մը: «Մտ­րա­կի և քաղց­րաբ­լի­թի» քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ան­հե­ռան­կա­րա­յին է: Լի­դե­րը չպետք է ան­տե­սի, որ քա­ղա­քա­կա­նութ­յու­նն ու­նի է­զո­թե­րիկ դրսևոր­ման եր­ևույթ­ներ, ո­րոնք ա­ռա­վել պայ­մա­նա­վոր­ված են սո­ցիա­լա­կան օր­գա­նիզ­մի բիոէ­ներ­գե­տիկ դաշ­տով և ն­րա­նում ապ­րող ժո­ղովր­դի, ազ­գի, լի­դե­րի մեն­թալ ըն­կա­լում­նե­րով:

5. «Ինք­նա» նա­խա­ծան­ցի սկզբուն­ք: Ինք­նաա­րա­րում, ինք­նա­կա­ռա­վա­րում, ինք­նա­կազ­մա­կերպ­վա­ծութ­յուն, ինք­նա­պաշտ­պան­վա­ծութ­յուն, ինք­նաքն­նա­դա­տութ­յուն, ինք­նա­վեր­լու­ծութ­յուն, ինք­նակր­թութ­յուն: Օգ­տա­գոր­ծե­լով «ինք­նա» նա­խա­ծան­ցի սկզբուն­քը՝ լի­դե­րն ի վի­ճա­կի է վեր­լու­ծելու տար­բեր հար­թութ­յուն­նե­րի վրա գտնվող քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման գոր­ծըն­թաց­նե­րը: «Ինք­նա» սկզբուն­քի հա­մա­կար­գը բա­ցա­հայ­տում է իշ­խա­նութ­յան հան­դեպ եր­կու մոտեցում՝ աշ­խա­տան­քի մասնագիտական բա­ժան­ման վրա հիմն­ված ար­հես­տա­վարժ կա­ռա­վա­րող է­լի­տա­յի առ­կա­յութ­յուն և հանրային շահի բնականոն արդիականացման վրա հիմն­ված հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մշակույթի զար­գացում:

Ժողովրդավարական անցման գործընթացում հատկապես պետք է գոր­ծեն ինք­նաքն­նա­դա­տութ­յան և ինք­նա­կազ­մա­կերպ­վա­ծութ­յա­ն սկզբունք­ները.

աԻնք­նաքն­նա­դա­տութ­յուն  եր­ևույ­թն անհ­րա­ժեշտ է տար­բե­րա­կել գո­յա­բա­նա­կան և սո­ցիա­լա­կան ա­ռում­նե­րով: Յու­րա­քանչ­յուր անձ, ըստ Կ. Յուն­գի, կեն­դա­նա­կան սկիզբ ու­նի, բայց որ­պես­զի իր վար­քա­բա­նութ­յամբ տար­բեր­վի կեն­դա­նուց, անհ­րա­ժեշտ է ինք­նաքն­նա­դա­տութ­յուն: Վեր­ջինս կօգ­նի իշ­խա­նութ­յան ձգտող ան­հա­տին իր գո­յա­բա­նա­կան խնդի­րը լու­ծե­լիս մեր­ժելու իր մեջ քնած գա­զա­նին: Ե­թե իշ­խա­նութ­յուն ու­նե­ցող ան­հա­տը գո­յա­բա­նութ­յան հար­ցե­րը լու­ծում է միայն իր մեջ բնակ­վող գա­զա­նին ա­զա­տութ­յուն տա­լով, ա­պա նա Չա­րի մարմ­նա­վո­րում է:

­Չա­րութ­յու­նը, գո­ռո­զութ­յու­նը, ինք­նա­գո­վես­տը, մե­ծամ­տութ­յու­նը խա­թա­րում են լի­դե­րի սո­ցիոմշա­կու­թա­յին կեր­պա­րի ար­ժե­քա­յին ամ­բող­ջութ­յու­նը, նրան դարձ­նում են ապակառուցողական: Քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը փլուզ­մա­ն տա­նող լի­դե­րի նմա­նօ­րի­նակ վար­քա­բա­նութ­յու­նը նրան նե­տում է ամ­բո­խի գիր­կը, որ­տեղ իշ­խա­նութ­յան նկատ­մամբ ու­նե­ցած ա­ռողջ տեն­չը փո­խա­կերպ­վում է հա­նուն ինք­նիշ­խա­նութ­յան վար­վող բռնութ­յան: Իշ­խա­նութ­յան նկատ­մամբ տա­ծած կույր սե­րը աս­տի­ճա­նա­բար ձևա­խախ­տում է լի­դե­րի «Ես»-ը՝ դարձ­նե­լով նրան քա­ղա­քա­կա­նութ­յան գե­րին:

Մինչ­դեռ ե­թե լի­դե­րի վե­րա­բեր­մուն­քը իր և­ իր ի­րա­կա­նաց­րած իշ­խա­նութ­յան նկատ­մամբ քննա­դա­տա­կան է, ա­պա նրա իշ­խե­լու հմտութ­յու­նը քա­ղա­քակրթ­վում է: Ե­թե ան­ձը ճիշտ է գնա­հա­տում քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կը, ա­պա, ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, նա կա՛մ դուրս է գա­լիս խա­ղից, կա՛մ երկ­խո­սութ­յուն է վա­րում՝ եր­կա­րա­ձգե­լով իր կա­ռա­վա­րման ժամանակը:

բ) Ինք­նա­կազ­մա­կերպ­վա­ծութ­յու­նը են­թադ­րում է ա­զատ նա­խա­ձեռ­նութ­յուն և վար­չա­կան կար­գա­վո­րում` հիմն­ված ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզբունք­նե­րի վրա:

6. Լե­գի­տի­մութ­յան սկզբունք: Լի­դե­րի գոր­ծու­նեութ­յու­նը չպետք է վե­րած­վի կա­մա­յա­կա­նութ­յան, քա­նի որ նա հաշ­վե­տու է և­՛ ընտ­րա­զանգ­վա­ծի, և՛ պատ­մութ­յան առջև: Լի­դե­րի գոր­ծու­նեութ­յու­նը վե­րահս­կե­լու հա­մար պատ­մա­կա­նո­րեն մշակ­վել են ի­րա­վա­կան, սահ­մա­նադ­րա­կան մո­տե­ցում­ներ: Հա­մա­ձայն այդ մոտեցումների՝ կա­ռա­վար­ման ցանկացած օ­ղակ­ում պաշ­տո­նա­վա­րող լի­դե­րը մտքով, խոս­քով և գոր­ծու­նեութ­յամբ չպետք է քրեա­ծին լի­նի:

Իշ­խա­նութ­յան հա­րատև­ման հա­մար ա­մե­նաարդ­յու­նա­վետ ու­ղին օ­րեն­քի գե­րա­կա­յութ­յունն է: Լի­դե­րն իր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յու­նը պար­տա­վոր է կար­գա­վո­րել այս բա­ցար­ձակ ճշմար­տութ­յամբ: Ինք­նա­գոհ, սե­փա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի գե­րագ­նա­հատ­ման, քա­ղա­քա­կան ան­հե­ռա­տե­սութ­յան, գա­ղա­փար­նե­րից հրա­ժար­վե­լու կամ դա­վա­ճա­նե­լու հետ­ևան­քով կորց­նե­լով իր հե­ղի­նա­կութ­յու­նը, սակայն չցան­կա­նա­լով կորց­նել իշ­խա­նութ­յու­նը՝ լի­դե­րը հագ­նում է ան­մեղ զո­հի դի­մակ՝ ընդունելով հա­նուն ճշմար­տութ­յան դրախ­տից վտար­ված ե­րա­նե­լու տես­ք: Իշ­խա­նութ­յան եր­կա­րաձգ­ման հա­մար անհ­րա­ժեշտ է at hoc գոր­ծո­ղութ­յուն­ներ: Չա­րա­շա­հե­լով հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը՝ իշ­խա­նութ­յու­նը վե­րախմ­բագ­րում է օ­րեն­քի նոր­մը՝ լրաց­նե­լով կամ փո­փո­խե­լով օ­րենսդ­րութ­յու­նը, այն դարձ­նե­լով իր իշ­խա­նութ­յան սպա­սար­կուն:

7Ներ­քին ա­զա­տութ­յան սկզբունք: Լի­դե­րի «Ես»-ը և կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում առ­կա փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բարդ, բազ­մա­շերտ վեր­լու­ծութ­յան են են­թարկ­վում: Անհ­րա­ժեշտ է կար­ևո­րել հետև­յալ հար­ցը՝ լի­դե­րի «Ես»-ը ազա՞տ է, թե ոչ: Իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման կառուցակարգը, ներ­քին և­ ար­տա­քին են­թարկ­վա­ծութ­յան, հար­կադ­րան­քի փի­լի­սո­փա­յութ­յու­նը դժվար կա­ցութ­յան մեջ են դնում լի­դե­րի «Ես»-ը: Անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ սե­փա­կան հա­վա­տամք, կամք, աշ­խար­հըն­կալ­ման և­ աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յան հա­մա­կարգ, որոնց օգ­նութ­յամբ լի­դե­րն իր «Ես»-ը կփրկի ներ­քին և­ ար­տա­քին հար­կադ­րան­քից: Միայն այս­պես նա հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա ա­պա­հո­վելու սե­փա­կան «Ես»-ի ա­զա­տութ­յունը` երկ­խո­սութ­յուն ծա­վա­լե­լով ի­րեն իշ­խա­նութ­յան բե­րած քաղաքացիների  հետ:

8. Չա­փի սկզբունք: Լի­նե­լով կար­ևո­րա­գույ­նը կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նե­լիս՝ չա­փի սկզբուն­քը անհ­րա­ժեշ­տութ­յուն է և՛ նպա­տա­կի, և՛ մի­ջոց­նե­րի, և՛ անձ­նա­կան ա­պա­հով­ման հա­մար: Ն­պա­տա­կի գոր­ծո­նում առ­կա է հետև­յալ տրա­մա­բա­նութ­յու­նը՝ ժո­ղո­վուր­դը ձգտում է ար­դա­րութ­յան, կա­ռա­վա­րո­ղը՝ եր­կա­րա­կե­ցութ­յան: Գոր­ծո­ղութ­յուն­նե­րի չա­փման տար­բեր հա­մա­կար­գերում գտնվող այս սկզբուն­քը սերտ ներ­դաշ­նակ­ված է: Դա թույլ է տա­լիս լի­դե­րին, նպա­տա­կա­յին տե­ղա­շար­ժեր կա­տա­րե­լով, զանգ­ված­նե­րի ու­շադ­րութ­յու­նը կա՛մ շե­ղելու, կա՛մ հրա­վի­րելու քա­ղա­քա­կան ի­րադ­րութ­յան վրա: Միայն չա­փի սկզբուն­քը ա­պա­հո­վե­լով լի­դե­րը կկա­րո­ղա­նա պահ­պա­նել, եր­կա­րաց­նել և փո­խել իր տե­ղը իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Ակն­հայտ է, որ սո­ցիա­լա­կան ան­կան­խա­տե­սե­լի բևե­ռաց­ումը լի­դե­րից պա­հան­ջում է վերահսկողություն սահմանել  իր ու­նե­ցած իշ­խա­նութ­յան նկատ­մամբ: Այդպիսի  լի­դե­րի ի­րա­կա­նաց­րած կա­ռա­վար­ման հե­նաս­յու­ներն են՝ ռա­ցիո­նա­լիզ­մըռե­գո­րիզ­մըու­տի­լի­տա­րիզ­մըէվ­դե­մո­նիզ­մը:

Ռա­ցիո­նա­լիզմ. իշ­խա­նութ­յու­նը ոչ միայն չա­րի, հար­կադ­րան­քի, այլև բա­րու (հե­ղի­նա­կութ­յան) մարմ­նա­վո­րում է. մարդն իր էութ­յամբ և՛ չար է, և՛ բա­րի: Հե­տևա­բար մար­դա­սի­րա­կան ար­ժեք­նե­րի նպա­տա­կադր­ված քա­րոզ­չութ­յու­նը կամ հա­կա­ռա­կը կա­րող են մար­դուն դարձ­նել և՛ չար, և՛ բա­րի: Որ­պես լու­սա­վոր­չա­կան ար­ժեք՝ մար­դա­սի­րութ­յու­նը ստեղ­ծում է ռա­ցիո­նալ ինք­նադրս­ևոր­ման մի դաշտ, որ­տեղ յու­րա­քանչ­յու­րը, ըն­դու­նե­լով իշ­խա­նութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, ըն­դու­նում է նաև այն կրող լի­դե­րին: Սուբ­յեկտ լի­նե­լու հա­մար լի­դեր-մար­դը պետք է ի­րեն ռա­ցիո­նալ ընտ­րութ­յան հնա­րա­վո­րութ­յուն տա` քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում պահ­պա­նե­լով ինչ­պես հա­վա­սա­րակշ­ռութ­յան, այն­պես էլ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան սկզբունք­նե­րը:

Ռե­գո­րիզմ. գոր­ծառն­վե­լով ոչ թե հար­կադ­րան­քով, այլ հա­մոզ­մամբ՝ լի­դե­րը պետք է ունենա պարտ­քի զգա­ցու­մ՝ որ­պես ներ­քին ա­զա­տութ­յան դրսևոր­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն: Ռե­գո­րիզ­մին բնո­րոշ է ան­հա­տի կող­մից ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­ման կար­ևո­րու­մը: Միայն այս­պի­սի հատ­կա­նիշ ու­նե­ցող ան­հատն է լի­դեր, ո­րը, ստեղ­ծա­գոր­ծա­բար մո­տե­նա­լով քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման նո­րա­րա­րաց­ման գոր­ծըն­թա­ցին, եր­կա­րաձ­գում է իր ցան­կա­լի, անվ­տանգ ներ­կա­յութ­յու­նը իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

Օգ­տա­պաշ­տութ­յուն (ըստ utilitas՝ ու­տի­լի­տա­րիզմ). մար­դա­սեր, բա­րո­յա­կան, օ­րի­նա­վոր ան­հա­տին բնո­րոշ է նաև սե­փա­կան շա­հի, եր­ջան­կութ­յան, հա­ճույ­քի զգա­ցու­մը: «Չ­հու­սաք, թե որ­ևի­ցե մե­կը մյու­սի հա­մար մա­տը մա­տին կխփի, ե­թե դրա­նից որ­ևէ շահ կամ բա­վա­րար­վա­ծութ­յուն չստա­նա» (Ե.­ Բեն­տամ)։ Ճիշտ է, քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ օգ­տա­պաշ­տութ­յան տար­րե­րը չի կարե­լի բա­ցա­ռել, սա­կայն ե­թե քա­ղա­քա­կան դաշ­տը լե­գալ է և լեգիտիմ, ա­պա, անկախ օգ­տա­պաշ­տութ­յու­նից, քա­ղա­քա­կա­նութ­յան ցան­կա­ցած սուբ­յեկ­տ կա­րո­ղա­նում է իր հա­մար տեղ ա­պա­հո­վել իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

Էվ­դե­մո­նիզմ (հուն. Ludamonia՝ ե­րա­նութ­յուներ­ջան­կութ­յուն). բա­րո­յա­գի­տութ­յան մե­թո­դա­բա­նա­կան սկզբունքն է: Ներ­քին ա­զա­տութ­յամբ, օ­րի­նա­կե­լի վար­քով, ինքնա­ճա­նա­չո­ղութ­յամբ օժտ­ված ան­հա­տը, դի­մա­կա­յե­լով կրքե­րի գայթակ­ղութ­յա­նը, հակ­ված է հաս­տա­տելու և՛ անձ­նա­կան, և՛ հա­սա­րա­կա­կան եր­ջան­կութ­յուն: Անձ­նա­կան եր­ջան­կութ­յան հիմ­քը սերն է՝ ՍԵ­ՐԸ ՀԱՂ­ԹՈՒՄ Է Ա­ՄԵՆ ԻՆՉ (Amor vincit omnia): Քա­ղա­քակր­թութ­յան փոր­ձը վկա­յում է, որ «հանրային եր­ջան­կութ­յուն» եզրույթը քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի կող­մից շա­հարկ­վում է հա­նուն իշ­խա­նութ­յան և իր մի­ֆա­յին բնույթի շնորհիվ քա­րոզ­վել է քա­ղա­քակր­թութ­յան ար­շա­լույ­սից մինչ մեր օ­րե­րը:

Կա­ռա­վա­րու­մը ար­վեստ է: Որ­պես ար­վեստ՝ այն ա­ռա­ջին հեր­թին են­թա­դրում է լի­դեր­ — էլեկտորատ — էլիտա եռաչափության և՛ լե­գալ, և՛ լե­գի­տիմ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­ր: Միայն այդ դեպ­քում լիի­րավ կա­րե­լի է ա­սել, որ ժո­ղո­վուրդն ապ­րում է և­ ոչ թե գո­յատ­ևում, իսկ իշ­խա­նա­վո­րը կա­ռա­վա­րում է և ոչ թե բռնա­նում: Նմանօրինակ քա­ղա­քա­կան գործընթացի կա­ռա­վար­ման ժո­ղովր­դա­վա­րա­ցման հա­մար անհ­րա­ժեշտ է կար­ևո­րել՝

  • քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի (և՛­ կա­ռա­վա­րող, և՛ ընդ­դի­մա­դիր) ան­կախ, ազատ, բաց գոր­ծու­նեութ­յունը, ո­րը են­թադ­րում է համակարգված պատաս­խաններ ներքին և արտաքին մարտահրավերներին,
  • քա­ղա­քա­կան է­լի­տա­յի (ընդ­դի­մա­դիր և կա­ռա­վա­րիչ) կող­մից ազ­գա­յին, հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի, մեն­տա­լի­տե­տի բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցումը,
  • կա­ռա­վար­չա­կան դա­սի ե­կա­մուտ­նե­րի, ֆի­նան­սա­կան գոր­ծարք­նե­րի վե­րահսկ­ման հա­մար ի­րա­վա­կան հա­մա­կար­գի ստեղ­ծումը,
  • իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րի ժո­ղովր­դա­կա­նա­ցումը՝ պայ­քար լոբ­բիզ­մի, կազմակերպված հանցագործության, փոխհամաձայնեցված խմբիշխանության, խմբային-ազ­գակ­ցա­կան (նեպոտիզմ) կա­պե­րի դեմ.
  • իշ­խա­նա­կան կա­ռույ­ցի բո­լոր օ­ղակ­նե­րում թափանցիկության ա­պա­հո­վումը՝ ուղ­ղա­հա­յաց և հո­րի­զո­նա­կան:

Ցան­կա­ցած իշ­խա­նա­վո­րի հա­մար խիստ կար­ևոր է ոչ միայն կրթվա­ծութ­յան ո­րո­շա­կի մա­կար­դակը, այլև շարունակական վերապատրաստումը: Վերջինիս օգնությամբ մրցունակություն ա­պա­հո­վող ար­հես­տա­վարժ մտա­վո­րա­կան-կա­ռա­վա­րիչ լի­դե­րը անհ­րա­ժեշ­տութ­յուն է իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Միայն այդպիսի լիդերը կարղ է կողմ­նո­րոշ­վել կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րում: Կիրթ ար­հես­տա­վարժ լի­դե­րը սա­նի­տա­րի դեր է կա­տա­րում. նախ ու­սում­նա­սի­րում է քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման գոր­ծըն­թա­ցը, ո­րո­նում ա­ռա­ջա­ցած հիմ­նախնդ­րի լուծ­ման ու­ղի­ներ, փոխում է օրակարգը, ա­պա մի­ջոց­ներ է գտնում հա­սա­րա­կա­կան խմբա­յին գի­տակ­ցութ­յու­նը դե­պի կա­ռա­վար­ման հիմ­նախն­դիր­նե­րն ուղ­ղելու և «բեմ» նա­խա­պատ­րաս­տելու իր հաղ­թար­շա­վի հա­մար:

Գլոբալացման թելադրանքով մշակ­վել են քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան զար­գաց­ման նոր մի­տում­ներ: Քա­նի որ ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­սա­րա­կութ­յուն­նե­րում լի­դե­րը գոր­ծում է ինս­տի­տուցիո­նա­լաց­ված հա­մա­կար­գե­րում, ա­պա նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը լի­դե­րին ներ­կա­յաց­նում է իր ա­ռանձ­նա­հա­տուկ պա­հանջ­ներն ու հիմ­նախն­դիր­նե­րը: Եվ այ­նո­ւա­մե­նա­յնիվ, գլո­բալ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ստեղծ­մամբ պայ­մա­նա­վոր­ված, առ­կա են օբ­յեկ­տիվ ընդ­հան­րութ­յուն­ներ, ո­րոն­ցով պետք է ա­ռաջ­նորդ­վեն «­լավ կա­ռա­վար­ման» ակն­կա­լիք­ներ ու­նե­ցող լի­դեր­նե­րը: Ընդ­հան­րաց­նե­լով ի­րա­րա­մեժ գնա­հատ­վող բազ­մա­դար­յան կա­ռա­վար­ման փոր­ձը՝ 21-րդ դա­րում մարդ­կութ­յու­նը քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րի երկ­խո­սութ­յան ակն­կա­լի­քով պետք է գրի իր «Աստ­վա­ծա­շուն­չը». նրա քա­ղա­քա­կան դա­վա­նան­քը պետք է լի­նի մար­դա­սի­րութ­յու­նը, ա­րա­րիչ կա­ռա­վա­րու­մը, ազ­գա­յին մտա­ծո­ղութ­յու­նը, մեն­տա­լի­տե­տը, ար­հես­տա­վար­ժութ­յու­նը, լայն մտա­հո­րի­զո­նը, աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յու­նը և նո­րա­նա­լու հա­րա­հո­սութ­յու­նը:

 

Քաղաքագիտության պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի բլոգից։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն