Լիխտեյնշտեյնի արքայազնը, արգելված որսի ժամանակ, սպանել է Եվրամիության տարածքի ամենախոշոր դարչնագույն արջին

Բնապահպանները մեղադրել են Լիխտենշտեյնի կառավարական տոհմի արքայազն Էմանուելին՝ Ռումինիայի տարածքում ամենախոշոր արջի սպանության համար։ Այդ մասին տեղեկացնում է Ռումինիայի ոչ կառավարական՝ Agent Green կազմակերպության կայքէջը։ Ի դեպ, նրա դեմ մեղադրանք է առաջադրել նաև VGT ավստրիական կազմակերպությունը։

Բնապահպանների տեղեկատվությամբ՝ մարտ ամսին Էմանուելը շրջակա միջավայրի նախարարությունից թույլտվություն է ստացել կրակել էգ արջին, որը հարձակվել է տեղական որոշ ֆերմաների վրա։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ արքայազն Էմանուելը կարող էր սխալվել թիրախի հարցում, սակայն նրա նպատակը տեղացիներին աջակցելը չէր, այլ խոշոր որսը տուն տանելն էր։ Ի դեպ, The Gardian-ը գրում է, որ Լիխտենշտեյնի կառավարական տոհմի արքայազնը արջին սպանելու համար վճարել է 7 հազար եվրո։

Ռումինացի բնապահպանները կարծիք են հայտնել, որ Արթուր անունը կրող արջը Եվրամիության տարածքում ամենախոշորն էր։ Ավստրիական՝ VGT ընկերության համակարգող Անն Քաթրին Ֆրոյդը կարծիք է հայտնել, որ ռազմաավարային որսը երկրում պետք է արգելվի՝ առանց բացառությունների։ Հակառակ դեպքում՝ բախումների միտումը կսրանա, և այդ տեսակը կհայտնվի կորստյան սպառնալիքի տակ։

-Ամոթալի է, որ արքայազն Էմանուելը կանոնները շրջանցել է՝ սպանելով արջին,- ասել է նա։

Ինքը՝ Էմանուելը, հարցի առնչությամբ հրաժարվել է մեկնաբանել այդ միջադեպը։ Սակայն, Ռումինիայի շրջակա միջավայրի նախարարությունը արջի սպանության հարցով սկսել է հետաքննություն։

Դարչնագույն արջերը պաշտպանության կարիք ունեն՝ համաձայն Ռումինիայի օրենքների։ Ռումինիան արգելել է ռազմաավարական որսը 2016 թվականին։ Սակայն կառավարությունը բացառություն է համարում այն դեպքերը, երբ կենդանիները սպառնում են բնակչությանը, կամ լուրջ վնաս են հասցնում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն