Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը պատասխանել է Մեծ Յոթնյակի երկրների կոչին

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը պատասխանել է Մեծ յոթնյակի երկրների կոչին՝ հանրապետությունում նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Նա հայտարարել է, որ Մինսկն ինքն է որոշում երբ և ինչ ընտրական կամպանիաներ կազմակերպել երկրում։

Ավելի վաղ՝ Մեծ Յոթնյակը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին և նոր ընտրություններ կազմակերպել՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ։

Բելառուսի արտգործնախարարության մամուլի խոսնակն ընդգծել է, որ Մեծ Յոթնյակի կոչերը տեղին չեն, քանի որ երկրում ընտրություններն անցկացվել են միջազգային դիտորդական առաքելության մասնակցությամբ։ Իսկ եթե նրանք չեն մասնակցել՝ դա իրենց մեղքն է, որ կարողունակ չեն եղել կազմակերպելու։ Անատոլի Գլազը նկատի է ունեցել օգոստոսին նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդների բացակայությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն